19.03.24
Գավառ համայնքը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ ավտոմեքենա
|
Գավառ համայնքը ձեռք է բերել 52 500 000 դրամ արժողությամբ նոր համակցված ավտոմեքենա։ Տեխնիկան ձեռք է բերվել ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում։ Մեքենան նախատեսված է ճանապարհները ջրելու և լվանալու, ասֆալտբետոնե մայթերից մանր բեկորները, ձյունը մաքրելու, ինչպես նաև սառույցը հեռացնելու համար՝ հակասառցակալման նյութեր տարածելու հնարավորություններով։ Նույն ծրագրի շրջանակներում Գավառ համայնքը 2023 թվականի դեկտեմբերին 40 մլն դրամ արժողությամբ ավտոգրեյդեր է ձեռք բերել։ Այս ծրագրով նախատեսվում է նաև համայնքի ավտոպարկը համալրել ևս 3 միավոր տեխնիկայով։
|
|
18.03.24
Այս տարի արդեն 2-րդ անգամ մաքրվում է Գավառի ընդհանուր աղբավայրը
|
Մաքրման աշխատանքներ են ընթանում Գավառ համայնքի ընդհանուր աղբավայրում: Աշխատանքներն իրականացվում են Գավառի համայնքապետարանի ֆինանսավորմամաբ և նախաձեռնությամբ։ Վերահսկողությունն իրականացվում է «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» հիմնարկի կողմից: Աղբավայրն ընդգրկում է շուրջ 3 հա տարածք, որտեղից աղբը լցվում է հարակից ձորը և ծածկվում հողաշերտով: Գավառի ընդհանուր աղբավայր օրական կատարվում է միջին հաշվարկով 20 երթուղի: «Գավառ համայնքի կոմունալ սպաարկում և բարեկարգում» հիմնարկի մեքենաները աղբավար են տեղափոխում Գավառ քաղաքի և 11 բնակավայրերի աղբը: Նշենք նաև, որ 11 բնակավայրերում փակվել են նախկին աղբավայրերը և աղբի կուտակումը կենտրոնացվել է համայնքային աղբավարում: ...
Մանրամասն |
|
18.03.24
Գործարկվելու է էլեկտրաշչակ.
խուճապի չմատնվել
|
ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը մարտի 19-ին, Գավառ համայնքի Գանձակ բնակավայրում իրականացնելու է ուսումնավարժանք, որի ընթացքում՝ ժամը 13։00-14։00-ն, կմիացվի էլեկտրաշչակ: Բնակիչներին խնդրվում է խուճապի չմատնվել:
|
|
18.03.24
Մասնակցային բյուջետային գործընթացի շրջանակներում մասնակցեք համայնքի զարգացմանը
|
Գավառ համայնքի հարգելի՛ բնակիչներ. Գավառի համայնքապետարանը իրականացնում է մասնակցային բյուջետավորման գործընթաց, որը հնարավորություն է ընձեռում առաջարկված ծրագրերի միջոցով համայնքապետարանի հետ համատեղ բարեկարգել Գավառ քաղաքն ու գյուղական բնակավայրերը։Հարթակում առաջարկներ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել Գավառի համայնքապետարանի կայքէջում՝ լրացնելով անհրաժեշտ տվյալները, ապա՝ մուտք գործել համակարգ և https://gavarihamaynqapetaran.am/Pages/DocFlow/Default.aspx?nt=1&a=l&dt=as_process&tv=-4 այս հղումով ուղարկել առաջարկը:Առաջարկ-նախագծերը կարող եք ներկայացնել մինչև 2024թ. Ապրիլի 15-ը ներառյալ:Շտապե՛ք մասնակցել համայնքի կյանքը առավել հարամարվետ ու գրավիչ դարձնելու համատեղ ...
Մանրամասն |
|
15.03.24
«Հայրենիքն իմ արյան բաղադրությունն է» խորագրով միջոցառում՝ Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում
|
Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մեթոդիստ Ռուզան Վարդանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Հայրենիքն իմ արյան բաղադրությունն է» խորագրով միջոցառում։ Միջոցառումը ներկայացրել են կենտրոնի տարբեր խմբակների 8-10 տարեկան սաները։ Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց բանակի կազմավորման պատմությանը, ազգային հերոսներին, հայրենապահպանության նվիրական գործին։ Ձեռնարկումն ուներ ուսուցողական, ճանաչողական և դաստիարակչական նպատակ։
|
|
15.03.24
Հրավիրում ենք Լանջաղբյուրի ջրամբարի մոտեցնող ջրանցքի» վերականգնման աշխատանքների վերաբերյալ հանրային լսման
|
Լանջաղբյուր բնակավայրի հարգելի բնակիչներ,«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով, սույն թվականի մարտի 27-ին, ժամը 14։00-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Լանջաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Լանջաղբյուր բնակավայր, Խ. Աբովյան փող. 8) տեղի կունենան «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակներում իրականացվող «Լանջաղբյուրի №1 ջրամբարի մոտեցնող ջրանցքի» վերականգնման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլի հանրային ծանուցում և քննարկումներ): Նախագծային ...
Մանրամասն |
|
12.03.24
Տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը
|
Մարտի 11-ին՝ Գավառի համայնքապետարանում տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երկրորդ նիստը։ Այն վարեց Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու, Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու, մանկապարտեզ հաճախող երեխաներին մատուցվող ծառայությունների համար տեղական վճարները համայնքի բյուջեից փոխհատուցելու, գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու, սահմանված արտոնությունները Գավառ համայքնի բյուջեից փոխհատուցելու և Գավառ համայնքի 2024-2026 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին հարցերը ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, ...
Մանրամասն |
|
07.03.24
Գավառ համայնքի՝ 2023 թվականի բյուջեի կատարողականի հանրային լսում
|
Մարտի 6-ին «Գավառի ուսուցողական կենտրոն» ՀՈԱԿ-ի դահլիճում տեղի ունեցավ Գավառ համայնքի՝ 2023 թվականի բյուջեի կատարողականի հանրային լսում։ Այն վարեցին Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Մուրադ Մովսիսյանը։ Հաշվետվությունը ներկայացրեց համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը։Համայնքապետարանի՝ հանրային լսման մասնակցության հայտարարության հրավերին արձագանքել էին համայնքի բնակիչներ, երիտասարդական կազմակերպություններ, ՀԿ-ներ, նախաձեռնող խմբեր, ավագանու անդամներ, համայնքապետարանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների աշխատակիցներ։Հաշվետվության ներկայացմանը հաջորդեցին ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |