ALMAV Restaurantք․ Գավառ, Զորավար Անդրանիկի 1-ին փ.հեռ․ 077 11 80 60
Գալաքսի սիճարան / Galaxy cafeք.Գավառ, Ազատության 32հեռ․ 077440338, 055443301
Սրճարան-Ռեստորան Այգի.ք. Գավառ, Գրիգոր Նարեկացու 3 հեռ․ 077-69-12-00Oazis Hotel & RestaurantՍևան Մարտունի մայրուղու M10 28 հատվածՀեռ. 093 353508Ծաղկավանք Միջհամայնքային Մանկապատանեկան կենտրոնԿարմիրգյուղ, Զ. Շհոյան 240 հեռ․ 041700703 , 098287600
Արքայական ձուկ / Royal fishM10 1213 Գավառ, Հայաստանհեռ․ 055 055010
Վերադարձ հյուրանոց և ռեստորանգ․ Նորատուս 23Հեռ. 093 929719
Խալդի հյուրանոցք․ Գավառ, Կենտրոնակն հրապարակհեռ․ 043 380864
Մարդոյանների Հյուրատուն
ք․ Գավառ, Սայաթ-Նովա փ․ տ․ 3հեռ․ 098 510242
ALMAV Hostelք․ Գավառ, Զորավար Անդրանիկի 1-ին փ.հեռ․ 077 11 80 60
Օազիս հյուրանոց և ռեստորան
Սևան Մարտունի մայրուղու M10 28 հատվածՀեռ. 093 353508
Ծաղկավանք Միջհամայնքային Մանկապատանեկան կենտրոնԿարմիրգյուղ, Զ. Շհոյան 240հեռ․ 041700703 , 098287600
Լողափնյա տնակ Ծովազարդումգ․ ԾովազարդՀեռ․ 043265454
«Մորենի» հյուրատունԳավառ, Ծաղկաշեն, 3-րդ փողոց 29 տունՀեռ․ 098322000
«Գեղամա» պանսիոնատՀայրավանք վարչական շրջան, Մարգարիտ փողոցՀեռ․ 093757273
Ծովազարդ Սոճիներ Tsovazardi Sochiner/CampingՍևան-Մարտունի Մ10 մայրուղիՀեռ․ 093101715
Արևիկ հյուրատունԱրծվաքար, Գ․ Միքայելյան փ․Հեռ․ 093001333
Գավառի հյուրատուն Գավառ քաղաք, Իսահակյան փ․Հեռ․ 093724455
ԳԱՎԱՌ
Գտնվում է Գեղամա լեռների արևելյան լանջին՝ Գավառագետի ստորին հոսանքի ավազանում, Երևանից 98 կմ դեպի հյուսիս-արևելք: 1995 թվականից հանդիսանում է Գեղարքունիքի մարզի մարզկենտրոնը:
Քաղաքը բնակատեղի է եղել Ք.ա. 8-րդ դարում։ Այն հիմնադրել է Ուրարտուի թագավոր Ռուսա 1-ինը, որի ապացույցը Գավառի «Բերդի գլուխ» կոչվող դամբարանադաշտից գտնված Ք.ա. 732 թ. սեպագիր արձանագրությունն է:
1830 թվականին հայերի ներգաղթը Բայազետից դեպի Սևանի ավազան կազմակերպում և առաջնորդում են Արծրունի եղբայրները և հիմնադրում Նոր Բայազետ քաղաքն իրգյուղերով:
ԾՈՎԱԶԱՐԴ
Գտնվում է Սևանա լճի հարավ-արևմտյան ափից մոտ 2 կմ հեռավորության վրա՝ մարզկենտրոնից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք,Սևան-Գավառ ավտոճանապարհի վրա: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1920 մ բարձրության վրա: Բնակավայրում և շրջակայքում պահպանվել են դամբարաններ (մ. թ. ա. 2-1-ին հազարամյակ), կիկլոպյան ամրոց, վերակառուցված եկեղեցի (17-18-րդ դդ.), 12-15-րդ դդ. արձանագրություններով խաչքարեր և գերեզմանոց:
Խաչ և սուր հուշահամալիր․ Նվիրված է 2-րդ աշխարհամարտի և Արցախյան առաջին ազատամարտի զոհերի հիշատակներին:
Ծովազարդում գտնվում է Սբ. Գրիգոր Նարեկացի անվամբ երկու մատուռ:
Գյուղում պահպանվում է նաև մեկ ավետարան՝ «Վարդերի տան Կարմիր կող»անունով, որը Ծովազարդ է բերվել Մելիքենց տոհմի միջոցով՝ ՄշոԲուլանուխ գյուղից, 1910 թ․-ին: Տպագրվել է 1686 թ. մայիսին,Վենետիկում:
ԼՃԱՓ
Գտնվում է Գեղամա լեռների հարավային լանջին՝ Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին, Սևան-Գավառ ավտոմայրուղու վրա, Գավառ քաղաքից 17 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Լճափից արևելք պահպանվել է 9-րդ դարում կառուցված մատուռ,ինչը վկայում է, որ այս վայրը բնակատեղի է եղել դեռևս վաղ միջնադարում և ունի ավելի հին պատմություն: Սևան-Գավառ խճուղուց աջ գտնվող երեք բլուրների վրա պեղումների ժամանակ հայտնաբերվել են Ք. ա. 2-1-ին հազարամյակների կիկլոպյան ամրոցի, ինչպես նաև միջնադարյան ամրոցի համալիրների մնացորդներ: Բնակավայրի շրջակայքում պահպանվել է 16-18-րդ դարերի «Խաչեր» գերզմանոցը:
Լճափում կան Արցախյան առաջին ազատամարտի և 2-րդ աշխարհամարտի զոհվածների հիշատակին նվիրված հուշարձաններ:
ԲԵՐԴԿՈՒՆՔ
Գտնվում է Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին՝ Գավառ քաղաքից 14 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Բերդկունքը Հայաստանի հին բնակավայրերից մեկն է: Այստեղ պահպանվել են 11-12-րդ դարերում կառուցված եկեղեցին, շուրջը՝ 12-20-րդ դարերի խաչքարերով գերեզմանոցը, 16-17-րդ դարերի տապանաքարերը: Բերդկունքից հյուսիս-արևելք հայտնաբերվել է բրոնզե դարի՝ Ք. ա. 2-1-ին հազարամյակներին կառուցված «Սպիտակ բերդ» ամրոցը: Տեղացիներն այն անվանել են իշխանական բերդ՝ ի պատիվ Բագրատունիների Աշոտ Երկաթ թագավորի:
ՀԱՅՐԱՎԱՆՔ
Գտնվում է Սևանա լճի արևմտյան ափին՝ Գավառ քաղաքից 12 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Հայրավանքը Հայաստանի հին բնակավայրերից է։ Ապացույցը 9-13-րդ դարերին կառուցված Հայրավանք վանական համալիրն է: Բնակավայրից 1 կմ դեպի արեւմուտք պահպանվել է 1274 թ. «Աղջիկ տղի քար» խաչքարը: Առափնյա բլրի վրա հայտնաբերվել են բրոնզեդարյա կիկլոպյան ամրոցի ավերակներ, երկաթի դարի դամբարանադաշտ: Բնակավայրում կան նաև 9-16-րդ դարերի խաչքարեր, 16-րդ դարի մատուռ, հուշակոթող՝ նվիրված 2-րդ աշխարհամարտի զոհերի հիշատակին:
ՆՈՐԱՏՈՒՍ
Գտնվում է Գավառագետի ստորին հոսանքի աջ ափի հարթավայրային մասում՝ Սևանա լճի հյուսիս-արևելյան ափամերձ մասում, Սևան-Մարտունի ավտոմայրուղու ձախ կողմում, Գավառ քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևելք:
Նորատուսը Մեծ Հայքի Գեղարքունի գավառի հայկական հնագույն բնակավայրերից մեկն է: Նորատուսից 2 կմ դեպի արևմուտք պահպանվել են 7-17-րդ դարերի «Յոթ աղբյուր» գյուղատեղին իր գերեզմանոցով, 13-14-րդ դարերի եկեղեցին, Ք.ա. 1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցի մնացորդներ: Նորատուսի կենտրոնում պահպանվել է 9-րդ դարում Սահակ իշխանի կողմից կառուցված Սուրբ Աստվածածին, իսկ դեպի հարավ՝ 9-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները: Նորատուսից 2 կմ դեպի արևելք հայտնաբերվել է Ք. ա. 2-1-ին հազարամյակների «Հերի դար» ամրոցը, գտնվել է 13-17-րդ դարերի «Աղե լիճ» վանքը(Շոռ գոլի վանք): Նորատուսի հարավային մասում պահպանվել է 9-17-րդ դարերի մեծ գերեզմանոցը, որտեղ կան հին կոթողներ, հուշասյուներ, 9-18-րդ դարերի մի քանի տասնյակ գեղաքանդակ խաչքարեր:
ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ
Գտնվում է Գավառագետի Գեղարքունիք վտակի երկու կողմերում՝ գետի ստորին հոսանքի հարթավայրում՝ շրջապատված,տեղացիների լեզվով, «Հորթերի դոշ» և «Դարի գլուխ» լեռների լանջերով, Սևանա լճից 6 կմ դեպի արևմուտք, Գավառ քաղաքից 2 կմ դեպի հարավ-արևելք:
Կարմիրգյուղի՝ 13-րդ դարում հայկական բնակավայր լինելու փաստը հաստատում են 13-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին և դրա մոտ եղած՝ 13-17-րդ դարերի բազմաթիվ խաչքարերը: Շրջակայքում հայտնաբերվել են Ք. ա. 2-1-ին հազարամյակների «Ծաղկավանք» կիկլոպյան ամրոցի ավերակները: Բնակավայրում պահպանվել են 13-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր և 1674 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցիները, 11-13-րդ դարերի «Վարվառա» և 19-20-րդ դարերի «Թուխ մանուկ» մատուռները: Կարմիրգյուղից 1 կմ դեպի հարավ-արևելք հայտնաբերվել են «Կոչի տակ»՝ Ք. ա. 2-1-ին հազարամյակների դամբարանադաշտը և բնակատեղին:
ԳԱՆՁԱԿ
Գտնվում է Գեղամա լեռների արևելյան լանջին՝ Գավառագետի ձախ ափին, Աժդահակ լեռան ստորոտում, Գավառ քաղաքից 3 կմ դեպի հարավ-արևմուտք:
Գանձակը Հայաստանի հին բնակավայրերից մեկն է, որի վկայությունը 4-5-րդ դարերում կառուցված Սուրբ Աստվածածին միանավ եկեղեցին է: Գանձակում պահպանվել են նաև 9-10-րդ դարերում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին, արևելյան եզրին՝ 9-20-րդ դարերի «Խաչեր» գերեզմանոցը:
ՍԱՐՈՒԽԱՆ
Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի Աժդահակ լեռնագագաթի՝ դեպի Սևանա լիճ ձգվող լեռնաճյուղի ստորոտին, Գավառագետի Կուկուձոր վտակի ափին, Գավառ քաղաքից 6 կմ դեպի հարավ:
Սարուխանը Հայաստանի հին բնակավայրերից մեկն է, որի վկայությունը 10-17-րդ դարերի «Նազեի սուրբ» գյուղատեղին և «Թուխ Մանուկ» մատուռն են: Ծաղկավանքի բլուրի վրա հայտնաբերվել են Ք. ա. 2-1-ին հազարամյակների կիկլոպյան ամրոցը, «Կարեի քարայր» բնակատեղին, Ք. ա. 2-1-ին հազարամյակների «Բանդի դաշտ» և «Քըռքըռա» դամբարանադաշտերը, Ք. ա. 2-1-ին հազարամյակների «Թոմոյի լիճ» բնակատեղին, արամեերեն արձանագրություններով Արտաշեսյան սահմանաքար: Սարուխանում պահպանվել է 1883 թվականին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին: Սարուխանցի Արայիկ Ավետիսյանի ֆինանսավորմամբ կառուցվել է Սուրբ Աստվածածին՝ սրբատաշ, տուֆակերտ, քանդակազարդ, քարե կամարներով, քառանավ, գմբեթավոր եկեղեցին: Այն օծվել է 2023 թվականի հունվարի 13-ին:
ԼԱՆՋԱՂԲՅՈՒՐ
Գտնվում է Գեղամա լեռների արևելյան լանջին, Սևանա լճի արևմտյան ափին, Գավառ քաղաքից 10 կմ դեպի հարավ:
Լանջաղբյուրը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որի վկայությունը գյուղից 1 կմ դեպի հյուսիս՝ «Պառավի դար» հանդամասում, բլրի լանջին 9-10-րդ դարերում կառուցված «Իլիկավանք» կամ «Պառավի վանք» եկեղեցին է: Պահպանված են 17-18-րդ դարերում կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցին, Ք. ա. 2-1-ին հազարամյակների դամբարանադաշտը, Ք. ա. 1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցը, Սուրբ Խաչ եկեղեցին, որի պատերի մեջ ագուցված են Հովհաննես վարպետի՝ 1542 և 1551 թվականներին կերտած խաչքարերը: Հայտնաբերվել են նաև գյուղատեղի, խաչարձան, խաչքարերով գերեզմանոց: 1905 թվականին Լանջաղբյուրում կառուցվել է նոր եկեղեցի:
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ
Գտնվում է Գեղամա լեռների արևելյան լանջին՝ Գավառագետի երկու ափերին, Գավառ քաղաքից 12 կմ դեպի հարավ-արևելք:
Գեղարքունիքի և նրա շրջակայքի պեղումներից բնակավայրի արևմտյան կողմում հայտնաբերվել են Ք. ա. 1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոցի, Ք. ա. 2-րդ հազարամյակի «Ձոր ավերակներ» բնակատեղիի մնացորդները: Պահպանվել է 7-րդ դարում կառուցված և 17-րդ դարում վերակառուցված Սուրբ Հակոբ եկեղեցին, գերեզմանոցում պահպանվել են 16-րդ դարերի թվագրությամբ խաչքարեր: Գեղարքունիքում են գտնվում 15-16-րդ դարերում կառուցված Սուրբ Գևորգ, 13-14-րդ դարերում կառուցված Սուրբ Ստեփանոս մատուռները:
ԾԱՂԿԱՇԵՆ
Գտնվում է Գեղամա լեռների արևելյան փեշերին՝ Գելոյի ձոր գետի ափին, Գավառ քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևմուտք:
Ծաղկաշենն ունի հին պատմություն, որի վկայությունը բնակավայրի արևմտյան մասում պահպանված՝ 9-10-րդ դարերում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին և 9-16-րդ դարերի խաչքարերով գերեզմանոցն են: Ծաղկաշենից 3 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվում են 13-17-րդ դարերի «Ուխտավեր» գյուղատեղին և 13-14-րդ դարերի համանուն մատուռը: Պահպանվել են նաև «Թուխ Մանուկ» և «Համբոյի ճգնավոր» սրբատեղիները:
Նոր Բայազետի եկեղեցին, որը գտնվում է Գավառի կենտրոնում` Սուրբ Աստվածածինն է, որը կառուցվել է 1902-1905 թթ. թեմի առաջնորդ Խորեն Սինանյանի և ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցվել է Գավառի մեծահարուստների միջոցով, որոնց մեջ հատկապես կարևոր է Հայրապետ Աղայի (Կոլոտ Հայրապետի) դերը։ Ամեն օր Գավառի տարածաշրջանի մի գյուղ իր բանվորներով աշխատում է եկեղեցու շինարարության վրա մինչև շինարարությունը ավարտվում է։ Շինարարությունը ավարտվում է 1905թ-ին։ Սուրբ Աստվածածինը Գավառի մայր եկեղեցին է և առաջնորդարանը։ Եկեղեցին օծվել է 1905թ-ին։ Առաջին սուրբ Պատարագը մատուցել է Խրիմյան հայրիկը։ Եկեղեցին կոչվում է Սուրբ Աստվածածին Աստվածամոր անունով։ Սովետական տարիներին եկեղեցին վերածվել է պահեստի, սակայն 1970-ական թթ-ին հոգևոր կյանքը ակտիվացավ Վազգեն Վեհափառի գահակալության ժամանակ։ Եկեղեցին իր մեծությամբ զբաղեցնում է չորրորդ տեղը Հայաստանի եկեղեցիների մեջ։
Սուրբ Հովհաննես մատուռ
Գավառ քաղաքից Արծվաքար տանող ճանապարհի եզրին գտնվում է Սուրբ Հովհաննես մատուռը,որը շինված է փլված ժայռաբեկորներից կազմված նեղ անցքի մեջ։ Այն գտնվում է Բանդի թաղի վերջնամասում, և համարվում է քաղաքի բնակչության ուխտավայրերից մեկը։ Մատուռը վերանորոգվել է 2000 թվականին Խաչիկ Սիմոնյանի կողմից։
«Զիարաթ» սրբատեղին գտնվում է Գավառ քաղաքից 11կմ հեռավորության վրա` դեպի հարավ-արևմուտք։ Բարձրությունը ծովի մակարդակից` 2200-2300մետր։ Տեղի հայերեն անվանումը կորսված է` դարեր առաջ հայ բնակչության բնաջնջման հետևանքով։«Զիարաթ» նշանակում է ուխտատեղի, ուխտավայր։ Այդպես է կոչվել տեղի արոտավայրերում իրենց անասուններն արածեցնող թուրքերի` կովկասյան թաթարների կողմից։
Հայ ժողովուրդը անցել է մեծ և դժվարին պատմական ուղի։ Չնայած դաժան փորձություններին և ֆիզիկական բնաջնջման վտանգին նա ստեղծել և մեր օրերն է հասցրել ինքնատիպ բազմադարյան մշակույթ, որն իր արժանի տեղն է գրավում համաշխարհային մշակույթի գանձարանում։ Հայաստանն իրավմամբ համարվում է թանգարան բաց երկնքի տակ։ Միայն ՀՀ տարածքում առկա են տարբեր դարաշրջաններում կառուցված մոտ 5000 հուշարձան։ 9-11-րդ դդ ճարտարապետության զարգացման մեջ իրենց ոճական առանձնահատկություններով առանձնանում են ստեղծագործական մի քանի դպրոցներ։ Սյունիքի ճարտարապետական դպրոցի, խաչաձև հորինվածքի մի հոյակապ դրսևորում է Հացառատի Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որի կառուցման ժամանակը ճշտելու համար հիմնվում ենք արևելյան ճակատի հետևյալ արձանագրության վրա։ «Ես Շաղաբաթ իշխան Առնեղացիս կառուցեցի այս Սբ․ Աստվածածին եկեղեցին ի հիմանե թվ փրկչական ՊՂԸ (898 ) և ի թվ հայոց ՅԽԸ (348)»։ Սբ․ Աստվածածին եկեղեցու արևելյան ճակատին ագուցված որմնախաչը թվագրվածներից ըստ հնության 6-րդն է։ Եկեղեցու մուտքերն 2-նն են՝ արևմուտքից և հարավից։ Հարավային մուտքը բացվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բազիլիկ եկեղեցու մեջ, այս եկեղեցին կառուցված է 4-րդ դարի եկեղեցու հիմքի վրա։ Եռանավ բազիլիկ եկեղեցու կառուցման մասին հիշատակություններ չեն հայտնաբերվել։ Այն վերակառուցվել է խաչաթև եկեղեցուց ավելի ուշ (1862թ)։
Սուրբ Խաչ մատուռը գտնվում է Գեղամա լեռների համանուն լեռնագագաթի վրա, 2460մ բարձրության վրա։ Կառուցվել է 15-րդ դարում։ Մատուռը վերակառուցվել է 1969 և 1998 թվականներին։ Ներկայումս այն բարեկարգ վիճակում է։ Մատուռը ուխտատեղի է Գավառի տարածաշրջանի բնակչության համար, ովքեր այստեղ են գալիս հիմնականում Խաչվերացի տոնին, ինչը մեծ շուքով է նշվում լեռան գագաթին` ուղեկցվելով մատաղի արարողությամբ, երգ ու պարով։ Մատուռ տանող ճանապարհը երկար է, մի քիչ դժվար, սակայն դա չի խանգարում ուխտագնացներին։
Բերդկունք քաղաքի ավերակներից մինչև այժմ պահպանվում է կիկլոպյան տիպի (բրոնզի դար) ամրոցը, որը անվանվել է Աղկալա /Սպիտակ բերդ/, տեղացիները անվանում են իշխանանց ամրոց, ի պատիվ Աշոտ Երկաթի: Համայնքում պահպանվել է 11-12-րդ դարերում կառուցված եկեղեցու ավերակներ և գերեզմաններ:
Ծաղկաշենի Սբ․ Հովհաննես կամ, տեղացիների շրջանում ավելի տարածված, Սբ․ Աստվածածին եկեղեցի(9-10 րդ դդ.)։ Ծաղկաշեն, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում, Գեղամա լեռների արևելյան փեշերին, Գելոյիձոր գետի ափին, մարզկենտրոնից 8.6 կմ հարավ-արևմուտք։ Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2160 մ բարձրության վրա։ Նախկինում անվանվել է Վերին Գանձակ։
«Դարի գլուխ» այսպես է կոչվում դեպի քաղաքի կենտրոնն առաջացած քարափի վրայի հարթությունը, որի եռանկյունաձև մասում եղել է նախաուրարտական բերդ-շենը: Հենց այդ հին բերդի տարածությունն է միջնադարում վեր ածվել գերեզմանատան, որտեղ կա նաև հասարակ քարերով շինված մի մատուռ` Սուրբ Ստեփանոս անունով։ Գերեզմանատունն ընդարձակվելով դուրս է եկել բերդի սահմաններից և տարածվել դեպի արևելք: Դրանք մի ժամանակ իրարից անջատված են եղել բերդի պարսպով. այն ժամանակի ընթացքում փլվել է և այժմ երկու մասերը գրեթե միացած են: Եռանկյունու արևմտյան մասում պահպանվում են հիանալի քանդակներով խաչքարեր, որոնք պատկանում են Գավառի երբեմնի տանուտերերին ու նրանց տոհմակիցներին: Այստեղ առանձնանում է Ս. Աստվածածնի մոտի խաչքարը, Գավառի առվի և եկեղեցու շինության վերաբերյալ կարևոր առձանագրությամբ, որը թվագրվում է 1374 թվականով:
Գանձակ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում,միանավ բազիլիկ կառույց է։ Շրջակայքում կան տապանաքարեր,խաչքարեր,որոնց վրա կան տարբեր ժամանակաշրջանների փորագրություններ։ Եկեղեցու ներսում Գունդուզ իշխանի տապանաքարն է։ Ժամանակի ընթացքում կատարվել է մասնակի վերանորոգում,սակայն ներկայումս տանիքը ունի վերանորոգման կարիք։ Ըստ տեղացիների, Լենկ Թեմուրի արշավանքի ժամանակ եկեղեցու հարստությունը փրկելու համար, գյուղացիները այն թաքցրել են եկեղեցու բակում կամ հարակից տարածքներում,որպես նշան օգտագործելով խաչի ստվերը։
Գեղարքունիք գյուղում գտնվում են Սբ․ Գևորգ 15-16 դդ․, Սբ․ Ստեփանոս 13-14 դդ. /վերականգնված՝ 20 դ․/ մատուռները, որից 1 կմ հյուսիս-արևելք հատվածում գտնվում է նաև Մ․ Թ․ Ա․ 2 հազարամյակի թվագրված Դամբարանադաշտը՝ Գավառ – Մարտունի խճուղոց աջ, «Չոր ավերակներ» գյուղատեղիից 0,5 կմ հյուսիս՝ Սևանա լճի ափին։
Աժդահակ լեռնագագաթը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում,Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Աժդահակը՝ Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է (3,597 մ): Գագաթին կա խառնարանային լիճ:Առաջացել է հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։
Գտնվում է Գավառի կենտրոնական հրապարակի հարևանությամբ: Այստեղ տեղադրված է ռազմական միջուկային զենքի գլխավոր կոնստրուկտոր, սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, Լենինյան և պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, նորբայազետցի Սամվել Գրիգորի Քոչարյանցի կիսանդրին: Այն բացվել է 1987 թվականի հոկտեմբերի 3-ին: Պուրակը հիմնանորոգվել է 2020 թվականին:
Հայրապետ աղա Խաչատրյան (Կոլոտ Հայրապետ) - վաճառական, հասարակական գործիչ, բարեգործ:
Ժողովրդի հիշողությունն անսահման է և դժվարությամբ է մարում: Ժողովուրդը չի մոռանում իր զավակներին, ովքեր ապրել և աշխատել են հանուն ազգի, երկրի, բարերարություն են արել, օգնել խեղճերին ու ընկածներին: Անցել են տարիները, փոխվել են ժամանակները, բայց Հայրապետ աղա Խաչատրյանն իր կերպարով ու գործերով չի ջնջվել նորբայազետցիների հիշողությունից: Փոքր ու մեծ գիտեն նրա անունը, հայրենանվեր գործերը: Եղել են ժամանակներ, որ լսելի չեն խոսել, չեն գրել նրա մասին․ չէր կարելի շատ բան ասել հարուստների մասին: Դա է նաև պատճառը, որ նրա կյանքի և գործունեության մասին շատ տեղեկություններ մեզ չեն հասել: Ժողովուրդը Հայրապետ աղային հիշում է նրա գործերով և այն ամենով, ինչ նա թողել է իր քաղաքին ու հայրենակիցներին:
Այժմ Կոլոտ Հայրապետի անունով փողոց կա Գավառ քաղաքում: Ժպիտ է շարժում «կոլոտ» բառը, սակայն այդ անունը նորբայազետցիների համար հսկայի նշանակություն ունի, մի մարդու, ով բոլոր պահերին նեցուկ է եղել իր հայրենակիցներին ու քաղաքին:
Հայրապետ աղան ապրել է 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին: Գործունորեն մասնակցել է Նոր Բայազետ քաղաքի վերաշինմանը. նրա կուռացած շենքերն այսօր էլ կոչվում են՝ Կոլոտի դպրոց, Կոլոտի հիվանդանոց, Կոլոտի ջրմուղ.... Բազմաթիվ են բարեգործական նախաձեռնությունները:
Հայրապետ աղա Խաչատրյանը եղել է Նոր Բայազետի խոշոր վաճառական և հասարակական գործիչ: Չի վիրավորվել իր «կոլոտ» մականունից. ինչ արած, իրոք, կարճահասակ էր: Նման հասակը իր հայրենակիցներից ոչ մեկի ժպիտը չի շարժել, քանի որ նրանք այդ մարդու նկատմամբ ունեցել են խոր հարգանք ու պատկառանք:
Մահացել է 1914 թվականին, Նոր Բայազետում:
Հայրապետ աղայի կյանքի ու գործունեության մասին շատ բան մեզ հասել է ժամանակակիցների հուշերից ու նրա շուրջ հյուսված ճշմարտանման անեկդոտներից:
Պատմում են, որ Բադկենց Ստեփանը զորակոչվել էր բանակ: Հայրապետ աղան մոտենում է երիտասարդին և մնաս բարևի խոսքեր ասում, նրան հանձնում է մի կապ ծխախոտ՝ ասելով . «Վերցրու՛, պետք կգա, ես գիտեմ, որ դու ծխում ես»,- և ավելացնում. «Աղան քեզնից շատ շնորհակալ է, որ նրա առաջ երբեք չես ծխել»:
Ուշ երեկոյան Հայրապետ աղան ծուռ ու մուռ փողոցներով գործատեղից տուն է վերադառնում: Մթության մեջ հանկարծ երկու դիմակավորված մարդ կանգնեցնում են նրան և պահանջում դրամապանակը: Հարգված այդ մարդը խոր զարմանք է ապրում իր նկատմամբ նման բռնությունից, սակայն ձայնից ճանաչում է մեկին՝ ասելով. «Սաքո՛, դու՞ ես, ա՛ռ, ա՛ռ քսակս»: Այդ ասելով՝ ծոցագրպանից հանում է դրամապանակը և դատարկում: Միջից ընկնում է միայն պղնձե մի 5 կոպեկանոց: Աղան ասում է. « Սաքո՛, ես աղա չէի լինի, եթե իմ գլխում քո խելքը լիներ, որ գիշերով քսակս լիքը տուն վերադառնայի»:
Խոշոր մի քաղաքում առևտրական հաշիվների մեջ Հայրապետ աղայից 20 կոպեկ ավել են գանձում: Տուն վերադառնալով, տվածը և ստացածը հաշվարկ անելով՝ նա նկատում է այդ: Վաճառականի պատվախնդրությունը և ճշտապահությունը նրան ստիպում են, որ, 2 ռուբլի ծախսելով հեռագրի հեռավոր քաղաք՝ ավել տված փողը հետ ստանալու պահանջով:
Ահա այսպիսին էր մեր մեծ հայրենակիցը, բարեգործն ու հայրենասերը՝ Հայրապետ աղա Խաչատրյանը:
Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցին կառուցվել է սրբատաշ քարերով 1848թ-ին, հին Բայազետից ներգաղթած բնակիչների և Արծրունի եղբայրների կողմից ` Բարսեղ և Մկրտիչ։ Սուրբ Կարապետ եկեղեցու կառույցը բազիլիկ ոճի է, եկեղեցին ունեցել է բազմաթիվ թանկարժեք ու անհրաժեշտ գույք, արծաթե խաչեր, բուրվառներ, կանթեղներ, աշտարակներ, սկիհներ, ժամագրքեր, տաղարաններ շուրջ 56 անուն զարդ ու անոթների ցուցակ, որոնք հափշտակվել են։ 1840 Ղևոնդ Ալիշանը ևս մանրամասնել է եկեղեցում պահվող սրբությունները` հիշելով նաև 1725-ին Գավառեցի Սիմեոն Վարդապետի հրամանով երկու առաքյալների նշխարներով նորոգված ջահերը։ Սովետական տարիներին եկեղեցին վերածվել էր հացակատիկի շտեմարանի, սակայն 2012թ-ին մեր համաքաղաքացի նվիրյալ Սամվել Սինանյանի նախաձեռնությամբ և Գավառ քաղաքի բնակիչների հովանավորությամբ վերականգնվեց։ Եկեղեցու օծումը տեղի ունեցավ 2012թ-ի նոյեմբերի 17-ին։ Սուրբ Կարապետ եկեղեցու առանձնահատկություններից ամենակարևորը որմերի մեջ ագուցված խաչքարերն են և Սուրբ Երրորդության պատկերը` Հայր, Որդի և Սուրբ Հոգի:
Գավառագետի վտակ Գռիձորի հովիտն իրենից ներկայացնում է մի գեղատեսիլ սառցադաշտային տրոգ 200 մ խորությամբ, 300 մ լայնությամբ և 1 կմ երկարությամբ: Տրոգի հատակի երկարությամբ ձգվող խզվածքային գոտուց բխում են բազմաթիվ հանքային աղբյուրներ: Այստեղով է անցնում դեպի Սևանա լիճը ձգվող տեկտոնական խզվածքը, որի երկարությամբ դուրս են գալիս բազմաթիվ հանքային աղբյուրներ։ Տրոգը սկսվում է 3340 մ բարձրությունից և ձգվում է մոտ 500 մ։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենասառնորակ ջուր պարունակող աղբյուրներց մեկը՝ +4˚C: Տրոգի վերջնամասում Գռիձոր գետի ջրերը 3մ բարձրությունից գահավիժելով ցած առաջացնում են ջրվեժ։
Ակնա լճի ջրհավաք ավազանի մակերեսը զբաղեցնում է մոտավորապես 8.2կմ, որից 0.53 կմ2 զբաղեցնում է լճի հայելու մակերեսը: 1959թ.-ից վեր է ածվել լիճ-ջրամբարի: Կառուցվել է բնական լճի բազայի վրա: Լիճը հատակագծում ունի անկանոն ձվաձև տեսք` երկու փոքր խորշերով, որոնք գտնվում են լճի հարավային և արևելյան հատվածներում:
Կարմիր ցորենից պատրաստվող ավանդական հացը սննդային մեծ արժեք ունի և դիտարկվում է որպես բիո։ Գաթան, շաքար-լոխումը և փախլավան, որոնք Գավառին բնորոշ խմորեղեններ են։ Աղաջրի մեջ առանց համեմունքների եփած իշխան ձուկը մարզին յուրահատուկ ճաշատեսակներից մեկն է։ Քյուֆթան Գավառի ամենահայտնի ճաշատեսակն է, որը պատրաստվում է փայտի վրա ծեծած մսից, որից պատրաստում են գնդեր և եփում ջրում։
Հիդրոկարբոնատ-քլորիդային, նատրիում-մագնեզիումական, ցածր ջերմաստիճանի հանքային ջուր՝ Գավառ քաղաքի տարածքում։ Առաջանում է բազալտային անդեզիտներով ծածկված պլիոցենի լճագետային նստվածքներում։ Երկրի մակերևույթ է դուրս գալիս հորատանցքերով։ Ջրաբուժական հատկություններով նման է «Հանքավան», «Լիճք» և «Եսենտուկի» համար 4 (ՌԴ) հանքային ջրերին։ Օգտագործվում է ստամոքսաղիքային, միզուղիների հիվանդությունների և նյութափոխանակության խանգարումների դեպքերում։
«Գեղարքունիքի երկրագիտական թանգարան»-ը գործում է 1952 թվականից: Թանգարանում պահպանվող ցուցանմուշների թիվը հասնում է 9000-ի: Այստեղ կարելի է հանդիպել եզակի և արժեքավոր ցուցանմուշների, որոնց տարիքը սկսվում է մ.թ.ա. երրորդ հազարամյակից և հասնում մինչև մեր օրեր:Այստեղ պահպանվում են հնագույն քարե աշխատանքային գործիքներ,հնագույն աղորիք և խարիսխ,Ուրարտուի արքա Ռուսա I- ի սեպագիր արձանագրությունը,ինչպես նաև Հայոց թագավոր Արտաշես I-ի սահմանասյունը՝ արամեատառ արձանագրությամբ և այլ արժեքներ։ Թանգարանում ամփոփված է մեր տարածաշրջանի հազարամյա պատմությունը :
19-րդ դար, ձեռակերտ շինվածք: Գտնվում է Արծվաքար թաղամասի արևմտյան եզրին: Եռանավ բազիլիկ է, խորանի աջ և ձախ կողմերում երկու ավանդատներով:
Հարակից տարածքում 1999 թվականին արծվաքարցի բարերար Խաչիկ Սիմոնյանի կողմից կառուցվել է նոր Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Գեղարքունիքի մարզը հայտնի է իր Նորատուս բնակավայրով և Նորատուսի խաչքարերի անտառով։ Ավանդույթի համաձայն Նորատուս գյուղը հիմնել է Հայկ Նահապետի թոռներից Գեղամը՝ մ.թ.ա. XX֊րդ դարում,որի անունից էլ առաջացել է Գեղարքունիք, Գեղամա լեռներ անունները այնուհետ գալով Նորատուս գյուղի տարածք Գեղամ նահապետը հիմնում է ամառանոց և անվանում Նորատու, այսինքն նոր տներ կառուցած։ Հետագայում «ն» մասնիկը սուզվել է և մնացել է ավելի բարեհունչ Նորատուս տարբերակը։ Նորատուսը շուրջ 4000 տարեկան է, իսկ գյուղի բնակիչները հետնորդներ են։ Նորատուսը միջնադարում երբեմն անվանել են գյուղաքաղաք։ Գյուղը հիմնադրվել է 1829 թ. գտնվում է ծովի մակերևույթից 1934 մ բարձրության վրա։ Նորատուս բնակատեղին հիմնադրվել է դեռևս Նոր քարի դարում։ Նորատուսը նախ և առաջ հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով` նշանավոր «խաչքարերի անտառով»։ Պահպանվել են հնավանդ կոթողներ և հուշասյուների բեկորներ, վաղ շրջանի խաչքարեր։ Խաչքարերից հնագույնը նվիրված է կամրջի կառուցմանը և թվագրված է 1211թ-ով։
Գտնվում է Գավառի կենտրոնական հրապարակի տարածքում: Անձնագիր-հուշապատը ներկայացնում է «Բերդիգլուխ» կոչվող վայրից գտնված Սեպագիր արձանագրությունը, որը թողել է ուրարտական թագավոր Ռուսան, Սարդուրի որդին:Արձանագրությունը ներկայացված է եռալեզու:
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող կոթողը տեղադրված է քաղաքի կենտրոնում, Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։ Հուշարձանը բազալտե սրբատաշ քարից է,14 մետր բարձրությամբ `զարդարված մանրաքանդակներով։ Կոթողի ճարտարապետը Ռ. Իսրայելյանն է, քանդակագործներ` Ռ. Եկմալյանը և Բ. Հովհաննիսյանը։ Հուշարձանը բացվել է 1967թ. դեկտեմբերի 22-ին։Ծածկոցը իջեցրել է որդեկորույս մայր` Ա. Մխեյանը։
2023թ․-ի հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան բնակավայրում՝ Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի աղոթակցությամբ, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանի և թեմի հոգևոր դասի նախաձեռնությամբ, օծվեց և բացվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Լճափից արևելք պահպանվել է 9-րդ դարում կառուցված մատուռը, ինչը վկայում է, որ վայրը բնակատեղի է եղել դեռևս վաղ միջնադարում և ունի ավելի հին պատմություն:
Սարուխանը Հայաստանի հին բնակավայրերից մեկն է, որի վկայությունը 10-17-րդ դարերի «Նազեի սուրբ» գյուղատեղին և բնակավայրից դեպի հարավ պահպանված «Թուխ Մանուկ» մատուռն են:
Կարմիրգյուղի կենտրոնում է գտնվում Սուրբ Գրիգոր եկեղեցին, որին տեղացիներն անվանում են Խոնարհուկ ժամ կամ Խաչեր: Թվագրվում է 15-րդ դարին: Եկեղեցու հարավ-արևելյան կողմում կանգնած է գեղաքանդակ խաչքար, որի ճակատին քանդակված է թևատարած արծիվ` ճանկերում բռնած գառ: Եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում: Միանավ բազիլիկ տիպի եկեղեցի է, արևելյան կողմում՝ խորանով: Եկեղեցու մուտքը հարավից է: Եկեղեցու շրջակայքի խաչքարերն ու տապանաքարերը հիմնականում վերաբերում են Գեղարքունիքի Մելիք Փիրհամզայի գերդաստանին: Հնագույն թվականն է՝ 1502: Նախկին ընդարձակ բակ-գերեզմանատունը այժմ գրավում է մի փոքր տարածություն: Պատճառն այն է, որ գերեզմանատան հարևան բնակիչները քանդել են գերեզմանատան մեծ մասը և ի հաշիվ դրա՝ ընդարձակել են իրենց տնամերձ հողամասերը: Գյուղում գտնվում է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի կառուցման թվականը հայտնի չէ: Կառույցի հնագույն մասը 10-րդ դարի շինություն է: Ներկա կառույցը վերաշինվել է 17-րդ դարում: Մ. Սմբատյանցի և Ե. Լալայանի վկայությամբ՝ բեմի ստորին մասում եղել էմի արձանագրություն, որի վրա ընթերցվել է 1674թ: Եկեղեցին եռանավ-բազիլիկ տիպի կառույց է` արևելյան կողմում բարձր բեմ ունեցող խորանով: Հարավից եկեղեցուն կից է զանգակատունը` երկթև տանիքով: 2001թ-ին սկսվեց եկեղեցու վերանորոգումը:
Իլիկավանք եկեղեցի (Իլկեվանից անապատ, Պառավի վանք) գտնվում է Լանջաղբյուր գյուղի հարավարևելյան կողմում, կիլկիլոպյան ամրոցից քիչ հեռու, «Պառավի դար» կոչված բլրի լանջին։ Խաչաձև հատակագծով գմբեթավոր փոքր շինություն է(Vll դար)։ Կանգուն է։ Արձանագրություն չունի։ Xl-Xll դդ հիշատակվում է Իլիկավանից անապատ անունով։ Պահպանված գմբեթային համակարգը, ճարտարապետական մանրամասները, շինարարական տեխնիկան բնորոշ են վաղ միջնադարյան նմանատիպ հուշարձաններին։ Խաչաթևերի պատերը ուշ միջնադարի վերաշարվածք են։ Իլիկավանքի մասին կա մի ավանդույթ։ Մի պառավ կին, ով դժվարանում էր այցելել հարևան գյուղերի վանքեր աղոթելու, որոշում է իրենց գյուղում սեփական ուժերով վանք կառուցել, նա ամեն օր իլիկով թել է մանում գործում տարբեր գործվածքներ, վաճառում և վաստակած գումարով կառուցում է վանք, որը անվանում են Իլիկավանք կամ Պառավավանք։
Հայրավանք
Հայրավանք, Հովանավանք(Այրիվանք) գտնվում է Այրիվանք գյուղի մոտ՝ ճամփեզրին։ Լենկթեմուրը, երբ արշավում է Հայաստանի վրա հասնում է նաև Այրիվանք։ Վանքի վանահայրը Հովհան անունով, իրեն նետում է ջուրը, սակայն Աստծո զորությամբ չի սուզվում, այլ քայլում է ջրի վրայով։ Լենկթեմուրը, տեսնելով այդ հրաշքը հետ է կանչում վանահորը և ասում, որ վանահայրն ինչ ուզի կտա։ Վանահայրն էլ ասում է,որ իրեն վանքով մեկ ժողովուրդ տա։ Լենկթեմուրը համաձայնվում է։ Վանքի դուռը բացում են, և ժողովուրդը սկսվում է լցվել։ Ինչքան մարդ կա լցվում են ներս, էլ մարդ չի մնում։ Լենկթեմուրը զարմանում է ու զայրացած ներս է մտնում տեսնում է, որ վանահայրը ծնկաչոք աղոթում է, իսկ ժողովուրդն էլ դառնում են աղավնիներ և թռնում հեռանում են։ Այդ օրվանից վանքը կոչվում է Հովանավանք կամ Մարդ Աղավնյաց վանք։
Ծովազարդ գյուղում և շրջակայքում պահպանվել են դամբարաններ (Ք.ա. 2-1-ին հզմ.), եկեղեցի (4-18 դդ.), միջնադարյան բազում խաչքարեր և նորակառույց երկու մատուռ Ս. Գրիգոր Նարեկացու անվամբ:Ծովազարդում, հենց ճամփեզրին է գտնվում «Խաչ և Սուր» հուշահամալիրը, որի բացումը տեղի է ունեցել 1993 թ-ին: Հուշահամալիրը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին:
Նորատուս Գյուղից 2կմ արևելք լճի ափամերձ հարթության վրա վեր է խոյանում 200 մ հարաբերական բարձրությամբ խարամային հրաբխային կոն, որը ժայթքել է հոլոցենում: Նրա արևելյան լանջերում կան 2 ընդարձակ քարայրներ, որոնք եղել են նախնադարյան մարդու կացարաններ: Իսկ կոնի գագաթային մասում պահպանվել են կիկլոպյան ամրոցի մնացորդներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հերի բնակատեղին գործել է առանց ընդհատումների մինչև կիկլոպյան կառույցների երևան գալը, որից հետո քարայրը ծառայել է որպես պաշտամունքի վայր:
Կարմիրգյուղի՝ 13-րդ դարում հայկական բնակավայր լինելու փաստը հաստատում են 13-րդ դարում կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին և նրա մոտ եղած 13-17-րդ դարերի բազմաթիվ խաչքարերը: Շրջակայքում հայտնաբերվել են Ք. ա. 2-1-ին հազարամյակների «Ծաղկավան» կիկլոպյան ամրոցի ավերակները: Բնակավայրում պահպանվել են 13-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր և 1674 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցիները, 11-13-րդ դարերի «Վարվառա» և 19-20-րդ դարերի «Թուխ մանուկ» մատուռները: Կարմիրգյուղից 1 կմ դեպի հարավ-արևելք հայտնաբերվել են «Կոչի տակ»՝ Ք. ա. 2-1-ին հզարամյակների դամբարանադաշտը և բնակատեղին:
Facebook
Location on Google Maps
YouTube