Հաշվետու ժամանակահատվածում կատարել եմ հետևյալ աշխատանքները:
1. Ժամանակին և պատշաճ որակով կատարել եմ բաժնի պետի հանձնարարությունները:
2. Ապահովել եմ բաժնին վերաբերվող փաստաթղթային շրջանառությոնը և լրացրել համապատասխան փաստաթղթեր:
3. Իմ լիազորությունների շրջանակներում մասնակցել եմ բաժնի աշխատանքային ծրագրերի մշակմանը:
4. Կազմել և ավագանու հաստատմանն եմ ներկայացրել 2020 թվականի բյուջեն: Հաստատված բյուջեն, նախահաշիվները, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցերը՝ ըստ եռամսյակային և ամսական բաշխվածության մուտքագրել եմ համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ, որից հետո ներկայացրել եմ իրավատնտեսագիտական բաժնի համապատասխան մասնագետին:
5. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան եմ ներկայացրել 2020 թվականի բյուջեն համապատասխան ձևաչափերով, ինչպես նաև ամսեկան և եռամսյակային մի շարք ֆինանսական հաշվետվություններ:
6. Հաշվետու ժամանակահատվածում կատարել եմ բյուջեի փոփոխություններ և ներկայացրել եմ ավագանու հաստատմանը:
7. Մասնակցել եմ բյուջետային միջոցների խնայուղաբար ծախսման և դրանց նպատակային օգտագործման վերահսկողության աշխատանքներին:
8. Իմ իրավասության շրջանակներում մասնակցել եմ զորահավաքային և վարժական հավաքների աշխատանքներին՝ զինապարտ քաղաքացիների ցուցակների ճշտմանը:
9. Մասնակցել եմ համայնքում COVID-19-ի տարածումը կանխարգելող միջոցառումներին և համայնքի վարչական տարածքում կատարվող շրջայցերին: |