1. Կատարել եմ համայնքի ղեկավարի և աշխատակազմի քարտուղարի հանձնարարականները, որոնք վերաբերվում են քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի հարցերին:
2. Նախապատրաստել եմ քաղվածքներ, տեղեկանքներ, իրադրության հատակագծեր, հաշվետվություններ և այլ գրություններ:
3. Կատարել եմ համայնքապետարան մուտքագրված դիմումների, նամակների և գրությունների ուսումնասիրություն և ներկայացրել առաջարկություններ համայնքի ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին:
4. Աշխատակազմի քարտուղարին եմ ներկայացրել որոշման նախագծեր, զեկուցագրեր, որոնք առնչվում են:
5. Մասնակցել եմ քաղաքաշինության և ճարտարապետության բնագավառի գործունեությունից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների և փաստաթղթերի նախապատրաստմանը:
6. Մասնակցել եմ համայնքում COVID-19-ի տարածումը կանխարգելող միջոցառումներին և համայնքի վարչական տարածքում կատարվող շրջայցերին:
7. Նախապատրաստել եմ մրցույթային փաթեթներ, մասնակցել եմ մրցույթային գործընթացին վերաբերվող այլ փաստաթղթերի նախապատրաստմանը և մրցույթային հաձնաժողովների աշխատանքներին: |