Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 710-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2021 թվականի N 710-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈՇՆԱՂՅԱՆ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵԻՑ ԱՐԵՎԵԼՔ ԸՆԿԱԾ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՎՏՈՏՆԱԿԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Քաղաքացիական օոենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշման, 18.05.2006 թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի Ազատության փողոց թիվ 23 բազմաբնակարան բնակելի շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Վալերի Իգիթի Հովհաննիսյանի դիմումը` Գավառ համայնքի Բոշնաղյան փողոց 3-րդ փակուղի թիվ 4 հասցեից արևելք ընկած հատվածում իր կողմից ինքնակամ կառուցված 56.82 քմ. արտաքին /56.82 քմ. ներքին/ մակերեսով ավտոտնակը օրինականացնելու մասին, և հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.00674 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ և կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, որոշում եմ 

1.Գավառ համայնքի Բոշնաղյան փողոց 3-րդ փակուղի թիվ 4 հասցեից արևելք ընկած համայնքային սեփականություն հանդիսացող 0.00674 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 56.82 քմ. արտաքին /56.82 քմ. ներքին/ մակերեսով ավտոտնակը՝ համաձայն կից ներկայացվող հողամասի և շինության հատակագծերի, համարել համայնքային սեփականություն:
2.Գավառ համայնքի Բոշնաղյան փողոց 3-րդ փակուղի թիվ 4 հասցեից արևելք ընկած համայնքային սեփականություն հանդիսացող 0.00674 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 56.82 քմ. արտաքին /56.82 քմ. ներքին/ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական:
3.Օրինական ճանաչված ավտոտնակին տրամադրել Գավառ համայնք Բոշնաղյան փողոց 3-րդ փակուղի թիվ 6 հասցեն:
4.Օրինականացված 56.82 քմ. արտաքին /56.82 քմ. ներքին/ մակերեսով ավտոտնակը՝ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառքի միջոցով/ տրամադրելու մասին գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Գավառ համայնքի Ազատության փողոց թիվ 23 բազմաբնակարան բնակելի շենքի 6-րդ բնակարանի բնակիչ Վալերի Իգիթի Հովհաննիսյանին:
5.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner