Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 121
 

ՆԱԽԱԳԻԾ 121


Զեկ. ՆՈՐԱՅՐ ՄՈՒԽՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի,  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդև 35-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով

1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Զոհված Ազատամարտիկների փողոց 2-րդ նրբանցք թիվ 40 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0294-0086     կադաստրային ծածկագրով, 0.00396հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման  գործառնական նշանակության հողատարածքն և Ռոզա Վաղարշակի Մանուկյանի կողմից կառուցված 39.60քմ. արտաքին /35 քմ. ներքին/ մակերեսով ավտոտնակը  ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն և վաճառքի գին սահմանել հողամասի  1քմ-ի համար 1242 /մեկ հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի  1քմ-ի համար 1300 /մեկ հազար երեք  հարյուր/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանըհաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱՅՐ ՄՈՒԽՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner