Ղեկավարվելով <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 9-րդ և 30-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1.Համաձայնություն տալ Գավառ համայնք Գետեոն Միքայելյան փողոց թիվ 5/1 հասցեում գտնվող 0.01696 հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողատարածքի /ծածկագիր 05-001-0095-0011/ Նպատակային նշանակությունը համաձայն ՀՀ կառավարության 2006 թ-ի նոյեմբերի 30-ի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1727-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծին համապատասխան փոխելու բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2. Համաձայնություն տալ Գավառ համայնք Գետեոն Միքայելյան փողոց թիվ 5/2 հասցեում գտնվող 0.03657հա մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողատարածքի /ծածկագիր 05-001-0095-0010/ Նպատակային նշանակությունը համաձայն ՀՀ կառավարության 2006 թ-ի նոյեմբերի 30-ի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1727-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծին համապատասխան փոխելու բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
3. Օրենքով սահմանված կարգով նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և համայնքի գլխավոր հատակագծում ապահովել սույն որոշումից բխող փոփոխությունները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը: