Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Արամայիս Ոսկանյան փողոց թիվ 1/59 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0294- կադաստրային ծածկագրով, 0.00502հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքն և Գագիկ Խորենի Ղարիբյանի կողմից
կառուցված 50.2 քմ. արտաքին /43.93քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին:
2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1քմ-ի համար 1242.00 /մեկ հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի 1քմ-ի համար 1300 /մեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: