Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 325-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 ապրիլի 2021 թվականի N 325-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Գուրգեն Սանդրոյի Իսպիրյանին, Գոհար Վահանի Մադոյանին, Համլետ Գուրգենի Իսպիրյանին, Նովլետ Գուրգենի Իսպիրյանին, Քրիստինե Գուրգենի Իսպիրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /սեփականության իրավունքի վկայական N1764124, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, սեփականության իրավունքի վկայական N1764123, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, սեփականության իրավունքի վկայական N1764120, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, սեփականության իրավունքի վկայական N1764119, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, սեփականության իրավունքի վկայական N1764118, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, սեփականության իրավունքի վկայական N1764121, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին, սեփականության իրավունքի վկայական N1764122, տրված 2005 թվականի սեպտեմբերի 01-ին/ հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ

1. Քաղաքացիներ Գուրգեն Սանդրոյի Իսպիրյանին, Գոհար Վահանի Մադոյանին, Համլետ Գուրգենի Իսպիրյանին, Նովլետ Գուրգենի Իսպիրյանին, Քրիստինե Գուրգենի Իսպիրյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.07հա մակերեսով 1084-062 կադաստրային ծածկագրով, 0.15հա մակերեսով 1086-216 կադաստրային ծածկագրով, 0.15հա մակերեսով 1064-147 կադաստրային ծածկագրով, 0.15հա մակերեսով 1021-072 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.11հա մակերեսով 1021-093 կադաստրային ծածկագրով 0.1հա մակերեսով 1038-325 կադաստրային ծածկագրով, 0.09հա մակերեսով 1038-264 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա  նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner