Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 9-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հունվարի 2022 թվականի N 9-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 30/2 ՀԱՍՑԵԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ՀՅՈՒՍԻՍ ԸՆԿԱԾ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՍՆԱԳՈՄԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՆԱՍՆԱԳՈՄԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշման, ՀՀ կառավարության 2006 թ-ի նոյեմբերի 30-ի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1727-Ն որոշման պահանջներով, 18.05.2006 թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումներով, հիմք ընդունելով «ԲԱՅԱԶԵՏ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի տնօրեն Ղեվոնդ Կամոյի Բաբայանի դիմումը` Գավառ համայնք Զորավար Անդրամիկի 1-ին փողոց թիվ 30/2 հասցեից հյուսիս ընկած հատվածում` «ԲԱՅԱԶԵՏ ԱԳՐՈ» ՍՊԸ-ի կողմից ինքնակամ կառուցված 63.4 քմ արտաքին /54.5 քմ ներքին/ մակերեսով անասնագոմը օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ և կառույցը պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, որոշում եմ 

1. Օրենքով սահմանված կարգով ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում գտնվող / կադաստրային ծածկագիր 05-001-0451-0032-ից առանձնացվող/ 0.00634 հա մակերեսով հողատարածքի գործառնական նշանակությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թ-ի նոյեմբերի 30-ի  «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1727-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծին փոփոխել՝ արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ Արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության:
2. Գավառ համայնքի Զորավար Անդրամիկի 1-ին փողոց թիվ 30/2 հասցեից հյուսիս գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.00634հա մակերեսով արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 63.4 քմ. արտաքին /54.5 քմ ներքին/ մակերեսով անասնագոմը՝ համաձայն կից ներկայացվող հողամասի և շինության հատակագծերի, համարել համայնքային սեփականություն, ճանաչել օրինական և հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության:
3. Օրինական ճանաչված անասնագոմին տրամադրել Գավառ համայնք Զորավար Անդրամիկի 1-ին փողոց թիվ 30/13 հասցեն:
4. Օրինականացված 63.4 քմ. արտաքին /54.5 քմ ներքին/ մակերեսով անասնագոմը՝ գնման նախապատվության իրավունքով /ուղղակի վաճառքի միջոցով/ տրամադրելու մասին գրավոր առաջարկություն անել ինքնակամ կառույցն իրականացրած՝ «ԲԱՅԱԶԵՏ ԱԳՐՈ» ՍՊԸ-ին:
5. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner