Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 20
 

ՆԱԽԱԳԻԾ 20


Զեկ. ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

«ԳԱՎԱՌ» ՏԵՂԱՆՈՒՆԸ «ՆՈՐ ԲԱՅԱԶԵՏ» ՏԵՂԱՆՎԱՆՄԱՄԲ ՓՈԽԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

        Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 30-րդ կետի, «Աշխարհագրական անվանումների մասին» ՀՀ  օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով հետևյալը.

      1828-1829թթ. պատմական Հայաստանի Բայազետ քաղաքից և շրջակա  բնակավայրերից Արծրունի Եղբայրների առաջնորդությամբ բնակչությունը գաղթում է ներկայիս Գավառի տարածք, փրկվում հետագա եղեռնից:

 

    Նոր բնակավայրը անվանվեց Նոր Բայազետ, որ կենդանի մնա հին, կորցրած բնակավայրի անունը, ինչը պատմական անուն է, կապված է մեծ հիշատակների, այդ թվում Բագրատունյաց գերեզմանատեղիի հետ: Բայազետ անունը նշանակել է գահաժառանգի /պայազատի/ նստավայր և կապ չունի սուլթան Բայազիդի հետ: Բերդը Պայազատի էր անվանվում Սուլթան Բայազետի հանդես գալուց շատ առաջ: ՀՀՇ-ական իշխանությունը իրավացիորեն փոխեց Կամո անունը , սակայն չվերականգնեց պատմական Նոր Բայազետ անվանումը, որով կոչվել էր շրջանը և քաղաքը մինչև 1959թ. Կամո վերանվանումը:
     Պատմական անհրաժեշտություն է մարզկենտրոնի անունը փոխելու և վերականգնելու Նոր Բայազետ անունը:
    Դրանով կհավերժանա մեր պապերի հայրենի ոստանի անունը, սերունդներին կհասնի պատմական ճշմարտությունը` թե որտեղից է եկել Գեղամա աշխարհի բնակչության մի մասը 19-րդ դարի 30-ական թվականներին:
   Մասյաց ոստան Բայազետի անունը պետք է մնա, ապրի և շարունակվի, ինչպես Արևմտյան Հայաստանի շատ տեղանուններ /Նոր Արեշ, Նոր Խարբերդ, Հաճն, Արաբկիր, Սեբաստիա  և այլն/:
    Հարցի քննարկվել է քաղաքի տարբեր կազմակերպություններում և թաղամասերում, կազմակերպվել է հանրային լսում Գավառի քաղաքապետարանի դահլիճում և ուղիղ եթեր «Գեղամա» հեռուստաընկերությունում:
    Հաշվի առնելով ազգաբնակչության պահանջը և վերջին ժամանակների հանրային  քննարկումների արդյունքները, Գավառ տեղանվան նկատմամբ խիստ դժգոհությունը, Բայազետի պատմական բնակավայրի անունը հավերժանալու համար,
Գավառ համայնքի ավագանին որոշում է

 

 

Գավառ քաղաքը վերանվանել Նոր բայազետ
1. Դիմել ՀՀ Կառավարության աշխարհագրական օբյեկտների անվանափոխումների հարցերով պետական լիազոր մարմնին` Գավառ քաղաքը Նոր Բայազետ վերանվանելու

     2.   Դիմել  ՀՀ Գեղարքունիքի մարզպետին` համաձայնություն տալու «Գավառ» տեղանունը «Նոր Բայազետ» տեղանվամբ վերանվանելու: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner