Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 711-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 սեպտեմբերի 2021 թվականի N 711-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ԱՆՑՈՒՄ ԹԻՎ 43 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի ՀՀ կառավարության 18.05.2006 թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ”Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, կարգի 34-րդ, 35-րդ, 35.1-րդ, 36-րդ, 37-րդ և 39-րդ կետերի Գավառ համայնքի ավագանու 25.03.2021թ. թիվ 2 նիստի թիվ 43-Ա որոշման պահանջներով և հիմք ընդունելով ինքնակամ կառույցն իրականացրած անձ՝ Ավետիք Արգամի Հունանյանի Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը և օրինականացման համար սահմանված վճարների անդորագրերը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառուցված ավտոտնակը օրենքով սահմանված կարգով օրինականացվել է որպես համայնքային սեփականություն /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 25032021-05-0050, տրված 25.03.2021թ./, որոշում եմ

1. Գավառ համայնքի Ազատության 2-րդ փողոց 4-րդ անցում թիվ 43 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, օրինական ճանաչված 33 քմ արտաքին /29.12 քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը և շինության զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 0.0033հա մակերեսով հողամասը, համապատասխանաբար ավտոտնակի 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1300 /մեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 42900 /քառասուներկու հազար իննը հարյուր/ ՀՀ դրամ, ավտոտնակի համար առանձնացված հողամասը՝ յուրաքանչյուր 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1242 /մեկ հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 41000 /քառասունմեկ հազար/ ՀՀ դրամ և տվյալ միավորի նկատմամբ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարների փոխհատուցման վճարների 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքներով, ուղղակի վաճառքով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին՝ Ավետիք Արգամի Հունանյանին:

2. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տարված հատակագծերին համապատասխան:

3. Հանձնարարել աշխատակազմի իրավատնտեսագիտական բաժնի պետ Արա Գևորգյանին ՝ օրենքով սահմանված կարգով Ավետիք Արգամի Հունանյանի հետ կնքելու ուղղակի վաճառքի պայմանագիր:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner