Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 330-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2021 թվականի N 330-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԾՎԱՔԱՐ ԹԱՂԱՄԱՍԻ ԳԵՏԵՈՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 20 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՎԵՏԼԱՆԱ ԿՆՅԱԶԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԽԱՉԻԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ՏԱՐՈՆ ԽԱՉԻԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով  04.03.2021թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 27.04.1991թ. թիվ 019 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 23.02.2012թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Սվետլանա Կնյազի Ավետիսյանի /ծնված 08.09.1954թ-ին/ դիմումը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊ ընկերության կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն Գավառ համայնք Արծվաքար թաղամաս Գետեոն Միքայելյան փողոց 4-րդ նրբանցք թիվ 20 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-001-0165-0006/, մակերեսը գրվել է 0.12հա, ինչը փաստացի կազմում է 0.15հա, որը Սվետլանա Կնյազի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված կառուցված 320.40քմ մակերեսով շենք-շինությունները /կառուցված1962-1977թթ./, որի կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1. Վերականգնել Գավառ համայնքի Արծվաքար թաղամաս Գետեոն Միքայելյան փողոց 4-րդ նրբանցք թիվ 20 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ , Սվետլանա Կնյազի Ավետիսյանի /ծնված 08.09.1954թ./, Տարոն Խաչիկի Մանուկյանի, /ծնված 08.11.1975թ./ Հովհաննես Խաչիկի Մանուկյանի, /ծնված 30.10.1978թ./ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.15հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 320.40 քմ շինությունների /կառուցված 1962-1977թթ-ին/ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող:

2. Բնակելի տանը տրամադրել Գավառ համայնք Արծվաքար թաղամաս Գետեոն Միքայելյան փողոց 4-րդ նրբանցք թիվ 20 տուն հասցեն:

3. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:

4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner