Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ, 62-րդ և 66-րդ հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի և 18-րդ հոդվածի 21) կետի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Բոշնաղյան փողոց թիվ 13/3 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0384- կադաստրային ծածկագրով 0.00277հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանաձակումներ չունեցող հողատարածքն օտարելու հողամասի վրա գտնվող խանութի սեփականատեր Գեղամ Սուրենի Հովհաննիսյանին:
2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 ք.մ.-ի համար 1878 /մեկ հազար ութ հարյուր յոթանասունութ// ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:
|