Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 566-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 սեպտեմբերի 2020 թվականի N 566-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ՆԱԽԿԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ՇԱՐԺԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ, ՀՀ Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24), և 43-րդ հոդվածի 1-ին մասի 5)-րդ կետերի դրույթներով, ելնելով համայնքի կենտրոնական հատվածի քաղաքաշինական կանոնակարգման անհրաժեշտությունից, նկատի ունենալով, որ նախկին կառուցապատող Կարեն Մելոյանի կողմից չի կատարվում Գավառ համայնքի ղեկավարի.06.08.2020թ. թիվ 463-Ա որոշման պահանջը, ինչպես նաև վերջինս անտեսում է համայնքապետարանի մի քանի զգուշացումներն ու չի ապամոնտաժում համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա իր կողմից տեղակայված շարժական շինությունը, որոշում եմ 

  1. «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի շենքին հարող հարավային մայթին, Բոշնաղյան 28 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա նախկին կառուցապատող Կարեն մելոյանի տեղադրած շարժական շինությունը կառուցապատողի կողմից մինչև 28.09.2020թ. չապամոնտաժելու դեպքում, նշված շինությունը ապամոնտաժել համայնքի միջոցներով:
2. Իրազեկել նախկին կառուցապատող Կարեն Մելոյանին, որ համայնքի կողմից նրան պատկանող շինության ապամքնտաժման ծախսերը բռնագանձվելու են իրենից, իսկ ապամոնտաժման ժամանակ գույքին պատճառված վնասի համար համայնքապետարանը պատասխանատվություն չի կրելու:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner