Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով 2022 թվականի ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ 1․Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը եւ թույլատրել ներկայացնելու «Գավառ քաղաքում եւ Նորատուս գյուղում ասֆատապատման աշխատանքներիի րականացում» նպատակային սուբվենցիայով իրականացվելիք ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։
2․Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել եւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարաններ կայացնել«Գավառ քաղաքում եւ Նորատուս գյուղում ասֆատապատման աշխատանքների իրականացում» տնտեսական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը։
3․Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2022 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու եւ համայնքային ներդրում կատարելու համար։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրը։ |