Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 565-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2020 թվականի N 565-Ա

ԱՌԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Իրավաբանական անձ «Հակոբ Հակոբյան Կոլեյի»  ԱՁ-ի կողմից /Պետական հաշվառման համար՝ 70.1127193, հաշվառված՝ 19.05.2020թ. ՀՎՀՀ՝ 74394076, իրավաբանական հասցեն՝ Գեղարքունիքի մարզ Գավառ համայնք Ազատամարտիկների փողոց 10-րդ նրբանցք 3-րդ փակուղի N5/ Գավառ համայնքի Հենրիկ Աբրահամյան փողոցի N51 հասցեում առանց թույլտվության իրականացրել է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք, ինչի կապակցությամբ 2020 թվականի սեպտեմբերի 07-ին ,«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' ենթակետի հիմքով Գավառի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածով սահմանված տուգանքի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարությանհիմունքներիևվարչականվարույթիմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքովսահմանվածկարգովհարուցվածևիրականացվածվարչականվարույթիընթացքումգործիփաստականհանգամանքներիբազմակողմանի, լրիվևօբյեկտիվքննությանարդյունքում, բացահայտելովգործիբոլորհանգամանքները, վարչականմարմինըհաստատվածէհամարումհետևյալը.

    ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ

  Իրավաբանական անձ «Հակոբ Հակոբյան Կոլեյի» ԱՁ-ն Գավառ համայնքի Հենրիկ Աբրահամյան փողոցի N51 հասցեում առանց թույլտվության իրականացրել է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք: 
 Տնտեսվարող սուբյեկտը 2020 թվականի հունիս ամսից սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառք իրականացրել է առանց համապատասխան թույլտվության, ինչը հանդիսանում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի խախտում, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածը նախատեսում է վարչական պատասխանատվություն:  

  2020 թվականի սեպտեմբերի 07-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' կետի հիմքով սահմանված կարգով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2020 թվականի սեպտեմբերի 18-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք` 14.09.2020թ. ծանուցագիրն առձեռն ստորագրությամբ հանձնումը/ իրավաբանական անձ«Հակոբ Հակոբյան Կոլեյի» ԱՁ-ն: Վերջինիս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:
 Համաձայն ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքներն ու օրինական շահերը:
 Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4) կետի, համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար համայնքում սահմանվում է տեղական տուրք:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «Տեղական տուրքերի դրույքաչափերը օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ, համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ՝ օրենքով սահմանված կարգով»:
 Համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար որպես տեղական տուրք, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով օրացուցային տարվա համար սահմանվում է 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ: 
  «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում 2019 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» Գավառ համայնքի ավագանու 17.12.2018թ. թիվ 7 արտահերթ նիստի թիվ 108-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածով համայնքի վարչական տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույլտվության համար սահմանում է 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք օրացուցային տարվա համար:  
 Համաձայն Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետի, համայնքի ղեկավարն իր իրավասության շրջանակում ընդունում է որոշումներ, իսկ 28) կետի՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
    Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածը սահմանում է, որ առանց համապատասխան թույլտվության հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում վառելիքի և /կամ/ սեղմված բնակամ կամ հեղուկացված  նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելը առաջացնում է  տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:  
  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 2191-րդ հոդվածի 2-րդ մասի, տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության սահմաններում քննում են նույն օրենսգրքի 16916-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ տեղական ինքնակառավարման մարմնի անունից վարչական իրավախախտման վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի համայնքի ղեկավարը:
   Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքների դրույթներով

 1. «Հակոբ Հակոբյան Կոլեյի» ԱՁ-ից հօգուտԳավառհամայնքի բյուջե գանձել 50 000 /հիսունհազարՀՀդրամ՝ առանց համապատասխան թույլտվության սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրիկետում  սեղմվածբնականկամհեղուկացվածնավթայինգազերիվաճառքիրականացնելուհամար ՎարչականիրավախախտումներիվերաբերյալՀՀօրենսգրքի 16916 -րդհոդվածովսահմանվածտուգանքիգումար
2. Տուգանքի 
գումարըենթակաէվճարմանԳավառիհամայնքապետարանի  900175101105 հաշվեհամարին:
3. Կասեցնել «Հակոբ Հակոբյան Կոլեյի» ԱՁ-ի կողմից բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքը:
4.
ՍույնորոշումըկարողէվարչականկարգովբողոքարկվելԳավառ համայնքապետին՝դրաուժիմեջմտնելուօրվանիցերկուամսվա ընթացքում կամՀայաստանիՀանրապետությանՎարչականդատարան՝երկամսյաժամկետում:
5.
Սույնորոշմանպահանջներըչկատարելուդեպքում, «Վարչարարությանհիմունքներիևվարչականվարույթիմասին» ՀՀօրենքի 88-րդհոդվածովսահմանվածկարգովայնենթակաէհարկադիրկատարման` ՀՀԱՆԴԱՀԿծառայությանմիջոցով` անբողոքարկելիդառնալուցեռամսյաժամկետում:
6.ՍույնորոշմանկատարմանընթացքինկատմամբհսկողություննիրականացնումէԳավառհամայնքիղեկավարը:
7.Սույնորոշումնուժիմեջէմտնումընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:                    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner