Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 123
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 96-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2020 թվականի N 96-Ն

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  §Նորմատիվ իրավական ակտերի մասին¦ Հայաստանի Հանրապետության  օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, §Տեղական ինքնակառավարման մասին¦ Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ  հոդվածի 1-ին մասի 5) ,  38-րդ հոդվածի  1-ին մասի  1) կետերի  պահանջներով, հիմք ընդունելովԳավառի համայնքապետարանի և <<Ա. Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն>> ՀԿ-ի միջև 2020 թվականի սեպտեմբերի  01-ին կնքված նվիրաբերության պայմանագիրը  և  ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2020 թվականին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած  <<Գավառի թիվ 8 մանկապարտեզի շեքի հիմնանորոգում>>, <<Գավառ քաղաքում կանգառների տեղադրում>>, <<Կետրոնական Հրապարակի շատրվանային համակարգի վերակառուցում>>,  <<Մշակույթի տան շենքի մի հատվածի հիմնանորոգում>>, <<Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից , Արծրունի Եղբայրների արձանի հարակից այգիների հիմնանորոգում և Հացառատ ու Արծվաքար թաղամասերում խաղարանների կառուցում>> և <<Գավառի Կարեյան, Բարեկամության, Պետրովի, Ղամարյան Եղբայրների, Կահիրեի, Գրիգոր Նարեկացու փողոցներում և Ազատության փողոց 2-րդ  նրբանցքում լուսավորության արտաքին ցանցերի կառուցում, Կենտրոնական Հրապարակի լուսասյուների տեղափոխություն>>    ծրագրերը, Գավառ համայնքի ավագանին որոշում է   

1. Գավառ համայնքի 2020 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.

      1) Գավառ համայնքի 2020 թվականի բյուջեի եկամտային մասը՝

          ա. Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ տողը  ավելացնել 4000000 /չորս միլիոն/ ՀՀ դրամով

          բ. ՀՀ Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) տողը ավելացնել     149382900  /մեկ հարյուր քառքասունինն միլիոն երեք հարյուր ութսուներկու հազար ինն հարյուր/ ՀՀ  դրամով

        2) Ծախսային մասը՝

          ա. 10 բաժնի 7 խմբի 1 դասի /սոցիալական հատուկ արտոնություններ/ գործառնական դասակարգման 4267 /կենցաղային և հանրային սննդի նյութեր/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 4000000 /չորս միլիոն/ ՀՀ դրամով նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակով  պայմանավորված՝ Գավառ համայնքի կարիքավոր 266 անձանց սոցիալական սննդային փաթեթների տրամադրման նպատակով:

          բ. 01 բաժնի 6 խմբի 1 դասի  /ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)/  գործառնական դասակարգման  5134 /նախագծահետազոտական ծախսեր/  տնտեսագիտական  հոդվածը ավելացնել 15000000 /տասնհինգ միլիոն/ ՀՀ դրամով Գավառ համայնքի կարիքների համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար:

           գ.  04 բաժնի 5  խմբի 1  դասի  /ճանապարհային տրանսպորտ/ գործառնական դասակարգման  5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/  տնտեսագիտական հոդվածը պակասեցնել 30704800 /երեսուն միլիոն յոթ հարյուր չորս հազար ութ հարյուր/ ՀՀ դրամով, իսկ  5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 31800000 /երեսուն մեկ միլիոն ութ հարյուր հազար/  ՀՀ  դրամով <<Գավառ քաղաքում կանգառների տեղադրում>> ծրագրի իրականացման համար:

           դ.  08 բաժնի 6  խմբի 1  դասի  /հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)/ գործառնական դասակարգման  5129 /այլ մեքենաներ և սարքավորումներ/ տնտեսագիտական հոդվածը ավելացնել 86000000 /ութսուն վեց միլիոն /  ՀՀ  դրամով <<Կետրոնական Հրապարակի շատրվանային համակարգի վերակառուցում>>  ծրագրի իրականացման համար:

            ե.  09 բաժնի 1  խմբի 1  դասի /նախադպրոցական կրթություն/ գործառնական դասակարգման  5113 /շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում/  տնտեսագիտական հոդվածը  ավելացնել 13163800 /տասներեք միլիոն մեկ հարյուր վաթսուներեք հազար ութ հարյուր/ ՀՀ դրամով <<Գավառի թիվ 8 մանկապարտեզի շեքի հիմնանորոգում>> ծրագրի իրականացման համար:

          3) Գավառ համայնքի 2020 թվականի բյուջեով պլանավորված  123804539,30 (մեկ հարյուր քսաներեք միլիոն ութ հարյուր չորս հազար հինգ հարյուր երեսունինն դրամ 30 լումա) ՀՀ դրամ հողի իրացումից մուտքերը պակասեցնել  34123900   (երեսունչորս միլիոն մեկ հարյուր քսաներեք հազար ինն հարյուր) ՀՀ դրամով,  հաստատել  տարեկան՝  89680639.30 (ութսունինն միլիոն վեց հարյուր ութսուն հազար վեց հարյուր երեսունինն հազար 30 լոիմա) ՀՀ դրամ

 

  2.  Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական  հրապարակման  հաջորդող  տասներորդ  օրը:


Կողմ -8

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳԱՊՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՀԵ

ՄԱՐԻՆՈՍՅԱՆ ՄՀԵՐ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՅԱԶԵՐՅԱՆ ԱՐԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner