Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ համայնք Սարուխան վարչական շրջանի Վ. Համբարձումյան փողոց 1/1 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-078-0278-0002 կադաստրային ծածկագրով, 0.0481հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն՝ առևտրի և սպասարկման կետ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն:
2. 05-078-0278-0002 կադաստրային ծածկագրով, 0.0481հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը 1 /մեկ/ քառակուսի մետրի համար սահմանել 792.00 /յոթ հարյուր իննսուներկու/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: