|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հունվարի 2021 թվականի N 19-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Կաբելագործների փողոց թիվ 70/2 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0447-0037 կադաստրային ծածկագրով 0.00349հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքն և Հասմիկ Ավետիքի Խաչիկյանի կողմից կառուցված 34.90ք.մ. արտաքին /28.87ք.մ. ներքին/ մակերեսով ավտոտնակը ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն և վաճառքի գին սահմանել. հողամասի 1քմ-ի համար 1242 /մեկ հազար երկու հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի 1քմ-ի համար 1300 /մեկ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանըհաջորդող օրը: |
Կողմ -10 ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԳԱՊՈՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՀԵ ՀՈՎԵՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՅԱԶԵՐՅԱՆ ԱՐԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|