Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով 2022 թվականի ՀՀ բյուջեից համայնքներին հատկացվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ 1․Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը եւ թույլատրել ներկայացնելու «Գավառի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգում» նպատակային սուբվենցիայով իրականացվելիք ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։
2․Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել եւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «Գավառի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգում» տնտեսական զարգացման ծրագրի ֆինանսավորման հայտը։
3․Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2022 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու ե ւ համայնքային ներդրում կատարելու համար։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրը։ |