Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 716-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2021 թվականի N 716-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 39 ՀԱՍՑԵԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՊԱՐՍՊԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՄԲԱՏ ԱՇԻԿԻ ՀՈՎԵՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64 հոդվածի, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշման, հիմք ընդունելով 01.09.2021թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, Սմբատ Աշիկի Հովեյանի /ծնված 16.02.1969թ/ դիմումը, «Խաչատուր Ավեյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, որի համաձայն գույքի նկատմամբ սեփականատեր Սմբատ Աշիկի Հովեյանի /ծնված 16.02.1969թ./ պատկանող հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-001- 0446-/ հատկացվել է 0.045հա, ինչը փաստացի կազմում է 0.04508 հա, և հաշվի առնելով որ սպասարկման համար անհրաժեշտ 0.04508 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1. Վերականգնել Գավառ համայնքի Բարեկամության փողոց թիվ 39 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Սմբատ Աշիկի Հովեյանին /ծնված 16.02.1969թ/ հողօգտագործման իրավունքը, կառուցման և սպասարկման համար` 0.045 հա մակերեսով հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.04508 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք Բարեկամության փողոց թիվ 39 հասցեն:

3.Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner