Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 4-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 դեկտեմբերի 2021 թվականի N 4-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՓՈՂՈՑ 14-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 16 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՕՖԻԿ ԽԱՉԻԿԻ ՉԻՉՈՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով 14.12.2021թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, գույքի նկատմամբ սեփականատեր Օֆիկ Խաչիկի Չիչոյանի /ծնված 01.11.1940թ./ դիմումը, «Խաչատուր Ավեյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն Գավառ համայնքի Նալբանդյան փողոց 14-րդ փակուղի թիվ 16 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-001-0106-0030/, հատկացվել է 0.06 հա, ինչը փաստացի կազմում է 0.09 հա, որը Օֆիկ Խաչիկի Չիչոյանին /ծնված 01.11.1940թ./ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 679.09 քմ մակերեսով շենք-շինություննեը /կառուցված1979թ-ին/, որոնց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1. Վերականգնել Գավառ համայնքի Նալբանդյան փողոց 14-րդ փակուղի թիվ 16 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Օֆիկ Խաչիկի Չիչոյանի /ծնված 01.11.1940թ./ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.06 հա հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.03 հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.09 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 679.09 քմ շինության /կառուցված 1979թ-ին/ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Բնակելի տանը տրամադրել Գավառ Նալբանդյան փողոց 14-րդ փակուղի թիվ 16 հասցեն:
3. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner