Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքիավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ համայնք Զոհված Ազատամարտիկների փողոց թիվ 4/60 հասցեում գտնվող Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0294-0096 կադաստրային ծածկագրով, 0.00257հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն՝ ավտոտնակ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն:
2. 05-078-0294-0096 կադաստրային ծածկագրով, 0.00257հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը 1 /մեկ/ քառակուսի մետրի համար սահմանել 1221.00 /մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: