Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 328-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2021 թվականի N 328-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՆՈՐ ՀԻՄՆԱԴՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 23.1) կետով, հիմք ընդունելով Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Միքայելյան փողոց թիվ 8 հասցեի բնակիչ Խաչիկ Գագիկի Խաչիկյանի դիմումը, որոշում եմ

1. Թույլատրել Գավառ համայնքի Միքայելյան փողոց թիվ 8 հասցեի բնակիչ Խաչիկ Գագիկի Խաչիկյանին իր կողմից հիմնադրվող նոր կազմակերպության՝ «Գավառի մսի կոմբինատ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվան մեջ օգտագործելու Գավառ համայնքի անվանումը:
2. Համայնքի խորհրդանիշ անվանումը որպես օրենքով գրանցված ապրանքային նշան օգտագործելու թույլտվության համար տեղական տուրքի օրացուցային տարվա դրույքաչափը սահմանել 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner