Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 7-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հունվարի 2022 թվականի N 7-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի դրույթներով, մինչև համայնքի կարիքների համար ուղևորափոխադրող ավտոմեքենաների ծառայությունների գնման մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպության որոշումն ու նրա հետ պայմանագրի կնքումը, համայնքի կարիքների համար իրականացվող ուսևորափոխադրումների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով, որոշում եմ 

1. Գավառ համայնքում համայնքի կարիքների համար ուղևորափոխադրումների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով, մինչև օրենքով սահմանված կարգով 2022 թվականի համար այդ նպատակով նոր պայմանագրի կնքումը, շարունակել նշված ծառայությունների ձեռքբերումը 2021թ. այդ ծառայությունների գնման մրցույթում հաղթող ճանաչված «Գավառտրանս» սահմանափակ պատախանատվությամբ ընկերության հետ:
2. 
«Գավառտրանս» սահմանափակ պատախանատվությամբ ընկերության  հետ կնքել 17.02.2021թ. կնքված ԳՄԳՀ-ԳՀԾՁԲ-21/2 ծածկագրով պայմանագրի և 05.02.2021թ. կնքված ԳՄՆՀ ԳՀՁԾԲ-21/02 պայմաններով նշված ծառայությունների ժամանակավոր մատուցման համաձայնագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner