Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1.Համաձայնություն տալ Գավառ համայնքի Ազատության 13-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0236-0018 կադաստրային ծածկագրով, 0.03993 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն՝ ավտոմեքենաների տեխնիկական զննման կետ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն:
2. 05-001-0236-0018 կադաստրային ծածկագրով, 0.03993 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 515.00 /հինգ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ ;
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը: