Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 13)-րդ կետի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1. Նկատի ունենալով, որ Գավառ քաղաքի Բոշնաղյան փողոց թիվ 7 հասցեից հյուսիս ընկած հատվածում 0.00416 հա մակերեսով հողամասը գտնվում է համայնքի վարչական սահմաններում և պատկանում է Գավառ համայնքին, համաձայնություն տալ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010թ-ի N 186-Ն հրամանի պահանջների համապատասխան կատարել սուբյեկտի ուղղում: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը: |