Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Նկատի ունենալով, որ Գավառ համայնքի Բունիաթյան փողոց թիվ 1/1 հասցեից հյուսիս ընկած հատվածում 0.01850 հա մակերեսով հողամասը գտնվում է համայնքի վարչական սահմաններում և պատկանում է Գավառ համայնքին, համաձայնություն տալ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010թ-ի N 186-Ն հրամանի պահանջների համապատասխան կատարել սուբյեկտի ուղղում:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: