Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 8-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 հունվարի 2022 թվականի N 8-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍԻ ԲՈՒՌՆԱԶՅԱՆ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 9 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՈՒՇԻԿ ԲԵԳԼԱՐԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ, ԳՈՀԱՐ ԻՇԽԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ԳԱՐԻԿ ԻՇԽԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշման, պահանջներով, հիմք ընդունելով 13.10.2021թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 019 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 09.12.2021թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Անուշիկ Բեգլարի Արզումանյանի /ծնված 03.01.1961թ-ին/ լիազորված անձ՝ /լիազորագիր տրված 06.10.2021թ/ Ռուբիկ Մնացականի Խաչատրյանի /ծնված 10.12.1958թ-ին/, դիմումը, «Խաչատուր Ավեյան» ԱՁ ընկերության կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, որի համաձայն Գավառ համայնք Հացառատ թաղամասի Բուռնազյան փողոց 2-րդ նրբանցք թիվ 9 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-001-0504-0023/, հատկացվել է 0.11 հա, ինչը փաստացի կազմում է 0.13943 հա, որը Անուշիկ Բեգլարի Արզումանյանի /ծնված 03.01.1961թ-ին/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 313.97 քմ մակերեսով շենք-շինությունը /կառուցված 1985թ./, որոնց կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1. Վերականգնել Գավառ համայնքի Հացառատ թաղամասի Բուռնազյան փողոց 2-րդ նրբանցք թիվ 9 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Անուշիկ Բեգլարի Արզումանյանի /ծնված 03.01.1961թ-ին/, Գոհար Իշխանի Խաչատրյանի /ծնված 13.01.1978թ/, Գարիկ Իշխանի Խաչատրյանի /ծնված 19.09.1979թ/, հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.11հա մակերեսով հողամասից փաստացի ավել օգտագործվող 0.02943 հա հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրաց սեփականության իրավունքը 0.13943 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 313.97 քմ մակերեսով շինություն նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2. Բնակելի տանը տրամադրել Գավառ համայնք Հացառատ թաղամաս Բուռնազյան փողոց 2-րդ նրբանցք թիվ 9 հասցեն:

3. Շենք շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:

4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառի քաղաքապետի տեղակալ Գ. Բոշյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner