Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Previous Next
ՎԻՃԱԿԱԳՐՈւԹՅՈւՆ
157
Ակտիվ քաղաքացիներ
1
Գործընթացներ
5
Առաջարկներ
1
Կարծիքների քանակ
0
Հավանումներ
ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ծանոթացեք մեր քաղաքացիների առաջարկներին և ներգրավվեք քննարկումներին, թողեք Ձեր կարծիքը:
Հովվի փառատոն   Լալա Մկրտչյան   05 ապրիլ 2024 Ծրագրի նպատակն է «Հովվի» փառատոնի միջոցով նպաստել ոչ միայն մոռացված ավանդույթների, սովորույթների ու ծիսակարգերի վերհանմանը, այլև` երիտասարդների շրջանում դրանց հանդեպ հատաքրքրության բարձրացմանը, հովվի՝ որպես հողին ու ջրին կպած մարդու հանդեպ հարգանքի սերմանմանը, հայրենասիրության բարձրացմանը, Գավառի զբոսաշրջային ներուժի հանրայնացմանը և գրավչության մեծացմանը։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է Գավառի ազգային ուտեստների պատրաստման վարպետաց դասեր։ Առանձին տաղավարներում ցուցադրվելու են Գավառի յուրաքանչյուր բնակավայրին բնորոշ ավանդական հայտնի և ոչ հայտնի ուտեստները։ Գավառի արտադրողներն էլ հնարավորություն են ունենալու ներկայացնել իրենց արտադրանքը։ Լինելու է ցուցահանդես-վաճառք։ Եվ այդ ամենն ուղեկցվելու է ազգային երգերով ու պարերով։ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 1․500․000 դրամ գումար, որը ծախսվելու է փառատոնի կազմակերպչական ծախսերը հոգալու համար։
0 0
Զբոսաշրջություն
Բացահայտե՛նք մեր հայրենիքը   Սիլվի Սարգսյան   12 ապրիլ 2024 Ծրագրի նպատակն է նպաստել Գավառ համայնքի զբոսաշրջային ողջ ներուժի բացահայտմանն ու զարգացմանը դեռևս քիչ հայտնի և անհայտ վայրերի տեսա և լուսանկարահանման, քարտեզագրման և տարածման միջոցով։ Գավառ համայնքի տարածքում դեռևս կան շատ չբացահայտված ու քիչ հայտնի վայրեր, որոնք շատ մեծ գրավչություն ունեն։ Սակայն շատ քչերը գիտեն այդ վայրերի և դրանց հետ կապված պատմությունների մասին։ Ծրագրի արդյունքում իրականացնելու ենք այդ վայրերի ուսումնասիրում, տեսա և լուսանկարահանում, քարտեզագրում և տարածում։ Բացահայտված նոր վայրերի հիման վրա կազմելու ենք նոր երթուղիներ՝ ներգրավելով զբոսաշրջիկներին դեպի տարածաշրջան։ Ծրագրի արդյունքում ունենք․ 1․ Միանգամայն նոր երթուղիներ, 2․ Բացահայտված, ուսումնասիրված և քարտեզագրված բնական ու պատմաճարտարապետական հուշարձաններ, 3․ Բացահայտված վայրերի լուսանկարների բազա, 4․ Բացահայտված վայրերի վերաբերյալ տեսանյութեր։ Բացահայտված վայրերը նաև տեղ են գտնելու Գավառի մասին պատմող գրքում՝ ավելի գրավիչ դարձնելով համայնքը զբոսաշրջային տեսանկյունից։ Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 950000 ՀՀ դրամ։ Ծրագիրն իրականացնելու է նախաձեռնող խումբը, ովքեր Գավառի պետական համալսարանի Սերվիս բաժնի դասախոս և ուսանողներ են։
0 0
Մշակույթ և ժառանգություն
Students Own Garden/Աշակերտների սեփական այգին   Անհայտ օգտատեր   19 ապրիլ 2024 Գավառ համայնքի Բուռնազյան փողոցում գտնվող Պ․ Ղանդիլյանի անվան N2 միջնակարգ դպրոցի հարակից 1000 քմ2 տարածքը շինարարությունից հետո մնացած աղբի առկայության պատճառով չի օգտագործվում և պատվել է մոլախոտերով, վնասատու միջատներով և խոնավություն է հաղորդում հարակից տարածքներին, այդ թվում`դպրոցին։ Նպատակ․ Նպաստել Գավառ համայնքի Բուռնազյան փողոցում 1000քմ2 տարածքի բարելավմանը՝ հիմնելով դեկորատիվ ծառերով՝ բարբարիսով և գիհիով այգի,որը կունենա բացօթյա դասասենյակ, եզրերում նստարաններ: Ենթանպատակ 1. Այգու հիմնման համար անհրաժեշտ նյութերի ձեռք բերում։ Ենթանպատակ 2. Գավառի Պ.Ղանդիլյանի անվան N2 միջնակարգ դպրոցի հարակից տարածքում այգու հիմնում։ Ենթանպատակ 3․ Հիմնված այգու գործարկում Սպասվելիք արդյունքներ 1. Էկոլոգիական և պահպանվող միջավայրի առկայություն, 2. Կանաչապատ տարածքի ավելացում (1000քմ քառակուսի կանաչապատ տարածքի ավելացում համայնքում), 3. Մոլախոտերի և վնասատու միջատների նվազում, 4. Խոնավության նվազեցում դպրոցի հարակից տարածքում: 5.Բացօթյա դասասենյակի հիմնում: 6. Այլընտրանքային ժամանցի կազմակերպում: 7.Ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծում:
0 0
Բնապահպանություն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner