29.06.22
Տեղի ունեցավ Հովհաննես Հասասյանի հաշվետու համերգը
|
Գավառի՝ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Գավառի՝ Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարուսույց Հովհաննես Հասասյանի հաշվետու համերգը: Այն ուղեկցվեց անակնկալներով ու գեղարվեստական կատարումներով: Համերգին հրավիրված հյուրերը առանձնահատուկ շունչ հաղորդեցին միջոցառմանը:
|
|
27.06.22
Գավառ համայնքում ընթանում են ոչ ասֆալտապատ փողոցների հարթեցման աշխատանքներ
|
Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցներով Գավառ քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքներում ընթանում են հարթեցման աշխատանքներ: Այսօրինակ աշխատանքներ են կատարվելու նաև ինչպես Գավառ քաղաքի, այնպես էլ Գավառ համայնքի բոլոր բնակավայրերի շուրջ 84 կմ ոչ ասֆալտապատ փողոցներում: Աշխատանքներն իրականացնում է «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն:
|
|
24.06.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի մասին
|
«Իմ քայլը» հիմնադրամը 2022 թվականի սեպտեմբերից նախատեսում է մեկնարկել «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը: Մագիստրոսական ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ բնական գիտությունների /ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա/, ինչպես նաև ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում բակալավրի որակավորում ստացած մասնագետները, որոնք տիրապետում են ֆիզիկայի, մաթեմատիկայի, ինֆորմատիկայիև անգլերենի որոշակի շեմային գիտելիքների: Մանրամասները`հայտարարություններ բաժնում
|
|
23.06.22
Տարեվերջյան հաշվետու նկարչական ցուցահանդես Գավառի արվեստի դպրոցում
|
Գավառի՝ Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում կազմակերպվել էր նկարչության բաժնի աշակերտների և շրջանավարտների տարեվերջյան հաշվետու ցուցահանդես: Աշակերտները և նրանց ուսուցչուհիներ՝ Թամարա Կոտոլկյանը և Հասմիկ Թամամավեյանը հյուրերին ներկայացրին ցուցադրվող աշխատանքները: Ցուցահանդեսի ավարտին դպրոցի տնօրեն Քրիստինե Բադեյանը տարբեր անվանակարգերում աշակերտներին պատվոգրեր հանձնեց:
|
|
22.06.22
Նորատուս և Ծաղկաշեն բնակավայրերում Գուրգեն Մարտիրոսյաը ծանոթացել է աղբավայրերի փակման ու մաքրման աշխատանքներին
|
Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ ընթանում են Նորատուս բնակավայրի Շոռգոլի վանքի հարակից տարածքի՝ շուրջ 2 հա տարածքում առկա աղբվայրի մաքրման եւ փակման աշխատանքներ։ Իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթացել է Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։ Աշխատանքներն իրականացվում են «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից։Նորատուսում նախատեսված է մաքրել նաեւ «բանջարանոցային» կոչվող տարածքը, որը դարձյալ տարիների ընթացքում վերածվել է աղբավայրի։ Շինարարական և կենցաղային աղբի մեծաքանակ կուտակումներ կան նաև Ծաղկաշեն բնակավայրի վարչական տարածքում, որը նախատեսված չէ աղբաթափման համար: Աշխատանքային շրջայցի շրջանակներում Գուրգեն Մարտիրոսյանը եղավ նաև ...
Մանրամասն |
|
18.06.22
Ասֆալտապատվում է Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրի Գայի փողոցը:
|
Ասֆալտապատման ծրագիրը հաստատվել էր Կարմիրգյուղի 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Այն շարունակում է իրականացնել Գավառ համայնքը։Ծրագրի շրջանակներում 2021 թվականին ասֆալտապատվել են Կարեն Դեմիրճյան և Զոհրաբ Շհոյան փողոցները: Ծրագիրը շարունակվում է 2022 թվականին։ Այս տարի ասֆալտապատման աշխատանքներ են իրակնացվել Ազատության փողոցում եւ ընթացի մեջ է Գայի փողոցի ասֆալտապատումը:Ծրագրի արժեքը կազմում է 94 մլն 500 հազար դրամ։ Համայնքային ներդրումը 58 մլն դրամ է, որից Կարմիրգյուղի համայնքապետարանը 2021թվականին վճարել է 14 մլն դրամը: Հետագա ֆինանսավորումը, որը կազմում է 44 մլն դրամ, ստանձնել է Գավառի համայնքապետարանը:Ասֆալտապանման աշխատանքների նախագծման արդյունքում որոշակի հատվածներ դուրս էին ...
Մանրամասն |
|
17.06.22
Գավառ համայնքի յոթ ֆերմերներ փորձի փոխանակման այցի շրջանակներում ծանոթացել են գոմաղբի վերամշակման առանձնահատկություններին
|
Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանը (ՀԱԱՀ), «Եվրոմիությունը Սևանի համար » ծրագրի շրջանակներում, Գերմանիայի Միջազգային Զարգացման Գործակալության (GIZ) պատվերով իրականացնում է հետազոտական ծրագիր՝ նվիրված Սևանա լճի կենսածին ծանրաբեռնվածության թուլացմանը՝ գոմաղբով աղտոտման կանխարգելիչ միջոցառումների և տեխնոլոգիաների մշակմամբ:Վերոնշյալ կազմակերպությունները՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում կազմակերպել են համայնքի անասնապահությամբ զբաղվողների փորձի փոխանակման այց՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում գործող գոմաղբի վերաշակման տնտեսություն, որտեղ այցելուները ծանոթացել են գոմաղբի վերամշակման նրբություններին և արտադրական պրոցեսներին:Ծրագրի նպատակն է՝ Սևանի ավազանի ...
Մանրամասն |
|
16.06.22
Գավառ համայնքից նորակոչիկների առաջին խումբը ճանապարհվեց Հայոց բանակ
|
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2022 թվականի ամառային զորակոչի առաջին փուլը։ Գավառ համայնքի նորակոչիկները Հայոց բանակ մեկնեցին ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքից:Զորակոչի արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գավառ համայնքի ղեկավարի խորհրդական Ռուբեն Կողպեցյանը, ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի աշխատակիցներ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ։Գրիգոր Դաշտոյանը նորակոչիկներին, նրանց ծնողներին ու հարազատներին փոխանցեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի բարեմաղթանքները և նրանց ցանկացավ համբերություն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |