Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի հետ համատեղ հայտարարում է Լուսանկարչականուսումնականարվեստանոցի բացման մասին, որտեղ կարող են սովորել բոլոր ցանկացողները՝ սկսած 12 տարեկանից:
Լուսանկարչական արվեստանոցում սովորողները ձեռք կբերեն հետևյալ գիտելիքներն ու հմտությունները.
- լուսանկարչության հիմունքներ,
- լույս ու ստվերի տեսություն,
- ֆոտոտեխնիկա,
- վիդեոմոնտաժ,
- լուսանկարի թվային մշակման տարբերակներ (Photoshop և այլ ծրագրեր) և այլն:
Դասընթացը ներառում է նաև.
- վարպետաց դասեր` Հայաստանի Հանրապետությունում հայտնի լուսանկարիչների մասնակցությամբ,
- պլեներային (բնության գրկում իրականացվող) լուսանկարչություն:
Ուսումնառության ընթացքում և ավարտին սովորողները հնարավորություն կունենան հանդես գալու անհատական ցուցահանդեսներով և´ Գավառի տարածաշրջանում, և´ տարածաշրջանից դուրս:
Շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ:
Դասընթացի մեկամսյա վարձավճարը 12-18 տարեկան սովորողների համար կազմում է 5.000, իսկ 18-ից բարձր՝ 10.000 ՀՀ դրամ:
Առաջին հանդիպումը բոլոր խմբերի համար անվճարէ:
Դասընթացները կմեկնարկեն մայիսի 1-ից
Դասավանդող լուսանկարիչ՝ «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի հիմնադիր նախագահ Սերգեյ Հակոբյան:
Հերթական խմբում ընդգրկվելու համար կարող եք դիմել երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը 9:00-18:00-ն:
Դասավանդող լուսանկարչի՝ Սերգեյ Հակոբյանի հետ առաջին հանդիպում-սեմինարը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 15:00-ին, Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: Մուտքն ազատ է:
Հասցեն՝
ք. Գավառ, Զորավար Անդրանիկի 18, Մարզային գրադարանի հարևանությամբ:
Հեռ՝. 093 80 30 15, 099 27 28 58