Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Գավառի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետի
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ալվարդ Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
20/05/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
07/06/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի առաջատար մասնագետի

/Ծածկագիր 3.1-8/

Բաժնի առաջատար մասնագետը՝

ա) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով:
բ) հետևում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետներում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է բաժնի պետին
գ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում,  նախապատրաստում և բաժնի պետին է ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
դ) մասնակցում է կառուցապատողներին տվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի նախագծերի և եզրակացությունների նախապատրաստմանը :
 ե) մասնակցում է սահմանված կարգով համայնքի տարածքում շինարարության /քանդման/ թույլտվության որոշման նախագծերի նախապատրաստմանը :
զ) առաջարկություն է ներկայացնում շենքերի և շինությունների համարակալման մասին, նախապատրաստում է հասցեների տրամադրման որոշման նախագծերը:
է) կազմում է համայնքի սեփականություն համարվող հողերի օտարման կամ օգտագործման տրամադրման, ինքնակամ շինությունների օրինականացման և այլ քաղաքաշի¬նական գործընթացների իրականացման ժամանակ պահանջվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր, քաղաքաշինական բնույթի տեխնիկական եզրակացություններ, հատակագծեր, գծագրեր և այլ անհրաժեշտ փաստաթղթեր:
ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

               Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է

ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ) ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ,Համայնքային ծառայության մասինե ,Տեղական ինքնակառավարման մասինե ,Նորմատիվ իրավական ակտերի մասինեՙ ,Հանրային ծառայության մասինե  Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի և բաժնի կանոնադրությունների ու իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

Մրցույթը կանցկացվի 2022 թվականի հունիսի 22-ին ժամը 1200-ին Գավառի համայնքապետարանում
/ ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/

 Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավոր դիմում /տրվում է հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմողը/
բ) համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու
համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների
տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճեները:
գ)հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը հանրային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը
դ)հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ
ե)  Հայտարարություն համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով պահանջվող
 օտար լեզվին / լեզուներին/ տիրապետելու մասին  
զ)օրենքի 12 հոդվածի ,եե կետի պահանջը բավարարելու նպատակով արական սեռի անձինք
ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեները կամ համապատասան տեղեկանք
է)մեկ լուսանկար 3X4 չափսի
ը) անձնագրի պատճենը

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 900-ից մինչև 1300-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Գավառի համայնքապետարանում /ք. Գավառ Գրիգոր Լուսավորչի 12/ և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում /Գրիգոր Լուսավորչի 36/                                  

Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների
 մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԿԵՏՆ Է` 2022թ.  հունիսի 07-ը:   

    Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ
ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարին ծանոթանալու
 համար կարող են դիմել Գավառի համայնքապետարանի աշխատակազմ /ք. Գավառ,

 Գրիգոր Լուսավորչի 12, հեռ. 2-76-69/ և ք. Գավառ, մարզպետարան:

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner