Կառավարության կողմից հաստատվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար նախատեսվում է անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք: