Գավառի համայնքապետարանը տեղեկացնում է, որ մաքրվում են Նորատուսի Շոռգոլի վանքի, Բանջարանոցային և Կամուրջին հարող տարածքներում բնակիչների կողմից աղբանոցների վերածված վայրերը։ Մաքրմանը զուգահեռ անբարեխիղճ բնակիչները շարունակում են նշված վայրերում աղբ թափել։ Գավառի համայնքապետարանը զգուշացնում է, որ չնախատեսված վայրերում աղբ թափողները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական տույժերի եւ տուգանքների։ Միաժամանկ խնդրվում է բնակչությանը հետեւողական լինել, որպեսզի այդ արատավոր երեւույթը կանխվի։ Չնախատեսված վայրերում աղբաթափումը առաջացնում է ինչպես բնապահպանական, զբոսաշրջային և մարդկանց առողջությանը վնասող հետևանքներ, այնպես էլ ֆինանսական միջոցների լրացուցիչ հատկացումներ, որոնք կարող են ուղղվել բնակավայրի զարգացմանն ու բարեկարգմանը ուղղված ծրագրերի իրականացմանը: