Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Մեկնարկում է «ՄԻԱՍԻՆ» նախագիծը
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ալվարդ Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
24/08/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
07/09/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մշակել է աջակցության ձևաչափ ուղղված Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի 34 սահմանամերձ բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից պետական օժանդակությամբ «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրին: «Միասին» նախագիծը նախատեսված է 280 ք.մ արտադրական տարածքով, անկապ բոքսային պահվածքով «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման համար։ Այն մասնակի համաֆինանսավորում է ՀՀ կառավարության կողմից պետական աջակցություն ստացած շահառուի մասնաբաժնի գնահատված ծախսերի ոչ ավելի քան 70%-ը։ Նախագծի իրականացումը կնպաստի համայնքների սոցիալ-տնտեսական կայունությանը, աղքատության մակարդակի նվազեցմանը, կենսամակարդակի բարելավմանը, գործարար միջավայրի խթանմանը և երկրի պարենային անվտանգությանը։ Նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համագործակցության արդյունքում: Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է առցանց ծանոթանալ պայմաններին և լրացնել ՄԱԶԾ–ի կողմից մշակված հայտադիմումը։ Խնդրում ենք հետևել հղմանը՝

https://form.jotform.com/SustainableCommunities/-together 

Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ ս.թ. սեպտեմբերի 1-ը, ժամը 18։00-ն: «Կայուն համայնքներ» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: Հարցերի համար կարող եք զանգահարել +(374 96) 439323 բջջային հեռախոսահամարին՝ աշխատանքային օրերին (երկուշաբթիից-ուրբաթ) ժամը 10:00-18:00:

Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner