Գավառի համայնքապետարանը տեղեկացնում է, որ «Էյ Թի Փի» բարեգործական հիմադրամն իրականացնում է «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» Covid 19-ի սոցիալ – տնտեսական չեզոքացմանն ուղղված ծրագիր: Ծրագրի շրջանակներում Գավառ համայնքի բնակիչներին առաջարկվում է վճարովի ժամանակավոր աղբահավաքի աշխատանք՝ Գավառագետի ափամերձ հատվածներում: Մեկ անձի 8 ժամյա աշխատանքային օրական վարձատրությունը կազմելու է 10 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ հարկային և այլ վճարային պարտավորությունները: Վճարումը կատարվելու է բանկային փոխանցումով. բանկային հաշիվ ունենալը պարտադիր է: Աշխատանքներն իրականացվելու են ժամը 9:00-ից 18-00-ն: Ծրագիրն իրականացվելու է հոկտեմբերի 12-20-ը: Աշխատանքներում ներգրավվելու համար բնակիչները կարող են դիմել Գավառի համայնքապետարան և ծրագրում իրենց մասնակցությունն հաստատել համապատասխան հայտով ու պայմանագրի կնքմամբ: Հայտերն ընդունվելու են մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ: Մանրամասների համար զանգահարել աշխատանքներն համակարգող համայնքապետարանի աշխատակցին՝ 093 94 65 40 66 հեռախոսահամարով: