Ապրիլի 14-ից ՀՀ Գեղարքունիքի մարզում սկսվել է կորոնավիրուսային հիվանդության /COVID 19/ դեմ պատվաստումների գործընթացը: Կորոնավիրուսային հիվանդության /COVID 19/ դեմ պատվաստումներն իրականացվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանների՝ առողջության առաջնային պահպանման օղակներում ՝ անվճար կամավորության սկզբունքով:
Կարևորելով կորոնավիրուսային հիվանդության /COVID 19/դեմ պատվաստումների գործընթացը՝ հորդորում ենք շահագրգիռ անձանց պատվաստվել:
Գավառի համայնքապետարան