Շարունակվում է Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի սոցիալ - տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակներում իրականացվելու են գետերի մաքրման աշխատանքները: Այս փուլում մաքրվելու է Գավառագետն ամբողջությամբ, Արծվանիստ, Մարտունի և Արգիճի գետերի որոշ հատվածներ: Այս գետերի մաքրման աշխատանքներին մասնակցելու են վերոնշյալ գետերի հարակից բնակավայրերի բնակիչները, ովքեր մեծապես տուժել են ՔՈՎԻԴ-19 համավարակից:
Կից ֆայլերում կարող եք տեսնել գետերի մաքրման համար ժամանակավոր աշխատանքների հրավերը, տեղեկատվական թերթիկն ու ծրագրին վերաբերվող այլ մանրամասներ: