Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Զգուշացում-իրազեկում՝ շմոլ գազի թունավորումից խուսափելու համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ալվարդ Մանուկյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
26/10/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
13/11/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի համաքաղաքացիներ.
ՀՀ-ում շմոլ գազի թունավորումների թվերի աճով պայամանավորված՝ հարկ ենք համարում զգուշացնել՝ ուշադիր լինել և պահպանել անվտանգության կանոնները:
Հատկապես ձմռան ամիսներին, երբ շատերը տները տաքացնում են տարբեր տեսակի վառարաններով, շմոլ գազից թունավորումների հավանականությունը կտրուկ մեծանում է։
Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում.
. գազի հոտ զգալու կամ թունավորման նշաններ նկատելու դեպքում անմիջապես մաքուր օդ դուրս գալ և օդափոխել տարածքը,
.եթե տանը գազօջախ կա, անջատել այն, փակել գազի հոսքը դեպի տուն,
.ոչ մի դեպքում ՉԱՆՋԱՏԵԼ հատուկ սարքերը, որոնք անջատում են գազը օդում շմոլ գազ հայտնաբերելու դեպքում,
.բաց բուխարիների օգտագործման ժամանակ համոզվել, որ օդատարը բաց է,
.գեներատորները, քարե տաքացուցիչները կամ այլ բենզինային, պրոպանային, գազային սարքերը չկիրառել տան ներսում, խորդանոցում կամ ավտոտնակում,
.խիստ անհրաժեշտության դեպքում նմանատիպ սարքեր կիրառելիս անպայման համոզվել՝ օդափոխությունը լիարժեք է իրականացվում, թե՝ ոչ,
.գազի ջեռոցի օգտագործման ժամանակ միշտ միացնել օդատարը,
Եթե մաքուր օդում կամ տարածքն օդափոխելուց հետո թունավորման նշանները չեն անցնում, անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի:

Կից փաստաթղթում ծանոթացեք 2021թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն արձանագրված շմոլ գազով թունավորումների վերաբերյալ վերլուծությանը:

 
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (115.6ԿԲ)
Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner