Այսօր: Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.04.24 Գեղարքունիքի մարզպետն ու Գավառ համայնքի ղեկավարը դիտարկել են Գավառ համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը աշխատանքային շրջայցի շրջանակներում դիտարկել են Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրում կառուցվող մանկապարտեզի շինարարության և Գավառ-Գեղարքունիք ճանապարհի հիմնանորոգման ընթացքը։ Բերդկունքի մանկապարտեզը կառուցվում է Գավառ համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով` Հայրավանք և Բերդկունք բնակավայրերի համար։Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 451 757 298 (չորս հարյուր հիսունմեկ միլիոն յոթ հարյուր հիսունյոթ հազար երկու հարյուր իննսունութ) ՀՀ դրամ, որի 25%-ը կամ 112 939 324,5 ՀՀ դրամը համայնքի բյուջեի մասնաբաժինն է, իսկ 75%-ը կամ 338 817 973,5 -ը՝ պետության։ Աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլին, նախատեսված ... Մանրամասն
12.04.24 Տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը
Ապրիլի 12-ին՝ Գավառի համայնքապետարանում  տեղի ունեցավ Գավառ համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երրորդ նիստը։Այն վարեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։Օրակարգի հարցերի հատատումից հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանը զեկուցեց Գավառ համայնքի 2024 թվականի բյուջեում, Գավառ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 13-ի N 281-Ա որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածում փոփոխություններ կատարելու,  համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու և  ավագանու 7-ը հոկտեմբերի 2022 թվականի N 125-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու ... Մանրամասն
05.04.24 Ապրիլի 12-ին տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը։

Ապրիլի 12-ին տեղի կունենա Գավառ համայնքի ավագանու հերթական նիստը։ 

Մանրամասները՝ «Հայտարարություններ» բաժնում

03.04.24 Տեղի է ունեցել Գավառի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանի արդիականացման մանրամասն տեխնիկական նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը
Գավառի համայնքապետարանում տեղի ունեցավ Գավառի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանի արդիականացման մանրամասն տեխնիկական նախագծի և ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ երկրորդ հանրային լսումը։Հանրային լսումը կազմակերպել էր Գավառի համայնքապետարանը։Լսումներին մասնակցում էին տարբեր համայնքապետարանի, ուսումնական հաստատությունների, ՀԿ-ների, համայնքի ներկայացուցիչներ։Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը տեղեկացրեց, որ Գավառի ԿՄԿ-ի արդիականացման աշխատանքային նախագծի բնապահպանական փորձաքննության փուլը ընթացքի մեջ է, ինչը հնարավորություն կտա մոտ ապագայում իրականացնել շինարարական աշխատանքները։Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացը ներկայացրեց ՇՄՆ «Բնապահպանական փորձաքննություն» ... Մանրամասն
01.04.24 Կանանց միամսյակին նվիրված միջոցառում՝ Գավառի արվեստի դպրոցում
Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը մարտի 29-ին՝ Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում մասնակցեց կանանց միամսյակի տոներին նվիրված միջոցառմանը: Այն կազմակերպվել էր Գավառի համայնքապետարանի նախաձեռնությամբ:Միջոցառման հրավիրյալները Գավառի համայնքապետարանի և ենթակա կազմակերպությունների կանայք և աղջիկներ էին: Նրանք շուրջ մեկ ժամ վայելեցին իրենց ուղղված բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ:Իսկ շնորհավորանքները գեղարվեստականորեն հանդիսատեսին փոխանցեցին Գավառ համայնքի մշակութային հաստատությունների անհատերն ու խմբերը: Բեմուն ներայացված էին Գավառ համայնքի գրեթե բոլոր բնակավայրերի արվեստի և երաժշտական դպրոցների շնորհալիները:Ներկաներին իր ելույթով շնորհավորեց Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ ... Մանրամասն
29.03.24 ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը
Գավառը ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաքն է: Միջոցառումների պաշտոնական մեկնարկը տրվեց մարտի 28-ին՝ Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Մարզային ու քաղաքային իշխանությունները դիմավորում են այս առիթվ Գավառ այցելած  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, նախարարության աշխատակիցներին  և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին:  Պաշտոնատար անձինք, թատրոնի նախասրահում ծանոթանում են Գավառ համայնքի երիտասարդական, հասարակական, մշակութային տարբեր կառույցների կողմից ներկայացված «էքսպո» ցուցահանդեսին, որում ներկայացված են  հենց երիտասարդների ստեղծագործություններն ու արտադրանքը:Միջոցառումը շարունակվում է թատրոնի դահլիճում՝ Գեղարքունյաց ... Մանրամասն
23.03.24 Գավառի քաղաքային գրադարանում նշեցին պոեզիայի միջազգային օրը
Ընթերցումներով, հեղինակային ստեղծագործությունների ներկայացումներով, պոեզիայի մասին տեսական վերլուծություններով և գեղարվեստական կատարումներով ուղեկցվեց Գավառի քաղաքային գրադարանում կազմակերպված՝ պոեզիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումը։
Միջոցառման հյուրերը Գավառ համայնքի ստեղծագործողներն էին, նրանց ստեղծագործութհունները ներկայացնողները՝ գրադարանի աշխատակիցները, ուսանողներն ու աշակերտները։
Միջոցառման ունկնդիրները համայնքապետարանի և համայնքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներն էին։
22.03.24 Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում՝ Գավառի երաժշտական դպրոցում
Գավառի՝ Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպվել էր մեծանուն հայ, աշխահահռչակ երաժիշտ, դերասան, բանաստեղծ ու հասարակական գործիչ  Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված երաժշտական ցերեկույթ: Միջոցառումն անցկացվեց Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում:Ազնավուրյան կատարումները ֆրանսերենով ու հայերենով ներկայացրին երաժշտական դպրոցի աշխատակիցները, աշակերտներն ու շրջանավարտները: Նրանցից յուրաքանչյուրը Շառլին զգաց ու ներկայացրեց յուրովի:Միջոցառմանը ներկա էին Գավառ համայնքի ղեկավարի տեղակալներ Գրիգոր Բոշյանը, Մուրադ Մովսիսյանը, համայնքապետրանի և համայնքի կրթամշակութային կառույցների ներկայացուցիչներ: Հանդիսատեսն  առժամանակ մնաց ազնավուրյան մթնոլորտում. լսեց, խորհեց, ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner