Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16) կետի, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ և 68-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 11 նիստի թիվ 206-Ա որոշումը, որոշում եմ
1․Գյուղատնտեսական մթերքների արտադրություն կազմակերպելու նպատակով Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-1133-0022 կադաստրային ծածկագրով 0,01762 (զրո ամբողջ մեկ հազար յոթ հարյուր վաթսուներկու հարյուրհազարերորդական) հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողն աճուրդայինկարգով օտարելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերի 22-ին հայտարարել աճուրդ:
2․ Հողամասի համար որպես աճուրդի մեկնարկային գին սահմանել 66 000 (վաթսունվեց հազար) ՀՀ դրամ։
3.2025 թվականի դեկտեմբերի 22-ին կայանալիք աճուրդի աճուրդավար նշանակել աճուրդային հանձնաժողովի անդամ Արա Գևորգյանին։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրը։