|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 հոկտեմբերի 2025 թվականի N 187-Ա |
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔ ԳԱՎԱՌ «ԲԱՅԱԶԵՏ ՌՈՍ» ՍՊԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ՝ 05-001-1133-0026 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 9.2174 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԻ՝ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ |
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20,27,և 28,1 կետերի պահանջներով, հիմք ընդունելով 05-001-1133-0026 կադաստրային ծածկագրով գույքի սեփականատեր «ԲԱՅԱԶԵՏ ՌՈՍ» ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավար Ղևոնդ Կամոյի Բաբայանի դիմումը հասցեագրված Գավառ համայնքի ղեկավարին նշված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու վերաբերյալ, Գավառ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Համաձայնություն տալ Գավառ քաղաքի 05-001-1133-0026 կադաստրային ծածկագրով «ԲԱՅԱԶԵՏ ՌՈՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 9.2174հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսքից փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողատեսքի, իսկ վարելահողի գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատեսքի՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։ 2․ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։ |
Կողմ -0 | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|