Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների դրույթներով, ԳԱվառ համայնք ավագանին որոշում է
1.Համաձայնություն տալ Գավառ համայնքի գյուղ Գանձակ Հենրիկ Աբրահամյան փողոց 10-րդ փակուղի թիվ 2/4 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-021-0099-0044 կադաստրային ծածկագրով, 0.00854 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողատարածքն, առևտրի և սպասարկաման կետ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարելուն:
2. 05-021-0099-0044 կադաստրային ծածկագրով, 0.00854 հա մակերեսով հողատարածքի աճուրդով վաճառքի մեկնարկային գինը մեկ քառակուսի մետրի համար սահմանել 1000.00 (մեկ հազար) ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: