Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 06.11.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 27.04.1991թ. թիվ 8 որոշումից քաղվածքը, Գավառ քաղաք Արծվաքար թաղամասի Սերոբ Աղեկյան փողոց թիվ 30 հասցեի համասեփականատեր Վանիկ Արամայիսի Ներսիսյանի /ծնված 11.07.1951թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, համաձայն որի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Սերոբ Աղեկյան փողոց թիվ 30 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.10 հա, ինչը փաստացի կազմում է 0.12985 հա, որը Վանիկ Արամայիսի Ներսիսյանի /ծնված 11.07.1951թ-ին / ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 298․40 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1987-1994թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.12985 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1.Վերականգնել Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի Սերոբ Աղեկյան փողոց թիվ 30 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Վանիկ Արամայիսի Ներսիսյանի /ծնված 11.07.1951թ-ին /, Ժուլետա Արտեմի Մարտիրոսյանի /ծնված 19.07.1955թ-ին/, Մհեր Վանիկի Ներսիսյանի /ծնված 13.10.1981թ-ին/, Նարինե Վանիկի Ներսիսյանի /ծնված 17.02.1984թ-ին/, Նվեր Վանիկի Ներսիսյանի /ծնված 14․09․1979թ․/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․10 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․02985 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.12985 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 298․40 քմ մակերեսով շինությունների /կառուցված 1987-1994թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, ք․ Գավառ Արծվաքար թաղամասի Սերոբ Աղեկյան փողոց, թիվ 30 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: