Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 117
 

ՆԱԽԱԳԻԾ 117


Զեկ. ՎԱՐՍԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 25.02.2022 թ . արտահերթ նիստի թիվ 24-Ա որոշման պահանջները, 4729 /այլ նպաստներ բյուջեից/ տնտեսագիտական հոդվածով և Գավառ համայնքի աշխատակազմի գլխավոր մասնագետ սոցիալական աշխատողի` հատուկ եզրակացությունը առ 23.11.2022թ

1.Գավառ համայնքի Գանձակ բնակավայրի Հ. Աբրահամյան 13 փկղ տ1 հասցեի բնակիչ՝ Արաքս Մարգարյանին հատկացնել 200 000/ երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ  դրամական աջակցություն  որից 100 000/մեկ հարյուր հազար / ՀՀ դրամը տրամադրել 16-17 տարիքային խմբում 52 կգ.քաշային կարգում 1-ին տեղը գրաված Ռոման Եղիազարյանին : Այկիդենդո կարատեի ֆեդերացիայի անդամ ՝ Գավառի մարզադպրոցի սան Ռոման Եղիազարյանը Հոկտեմբերի 29-ից 30-ը  Թբիլիսիում /Վրաստան/   կայացած մրցումներին մասնակցել և գրավել է 1-ին տեղը  :

2.Գավառ համայնքի Բոշնաղյան փ 56/20 հասցեի բնակիչ՝Ստյոպա Սարգսյանին հատկացնել 200 000/երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ  դրամական աջակցություն ,որից 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամը տրամադրել  1-ին տեղը գրաված Գագիկ Բաղոյանին ,25 000 -ական /քսան հինգ հազար /ՀՀ դրամները՝ Հայկ Հակոբյանին և Էդգար Բունիաթյանին:Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից սեպտեմբերի 28-ին  Երևանում կազմակերպած  <<ՀՀ մարզերի ,Երևան քաղաքի և Արցախի Հանապետության դպրոցների 7-12 դասարանների աշակերտների միջև սպարտակիադա>>-ի ծրագրով հնգամարտի /վազք, հեռացատկ, ձգումներ պտղաձողի վրա ,թենիսի գնդակի նետում /հանրապետական եղրափակիչ փուլին   Էդգար Բունիաթյանը զբաղեցրել  է 3 տեղը ,իսկ Հայկ Հակոբյանը լողափնյա վոլեյբոլի հանրապետական եզրափակիչ փուլին զբաղեցրել է 3-րդ տեղը

3.Գավառ համայնքի Նորատուս բնակավայրի Սևանի 109 հասցեի բնակիչ՝ Մարատ Բարսեղյանին հատկացնել 210 000/երկու հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ 2022թ.սեպտեմբերի 13-ին ՀՀ սահմանին զոհված Ալիկ Մանուկյանի հուղարկավորության /դագաղի/ծախսերը հոգալու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐՍԵՆԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner