Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Խաչիկ Անդրանիկի Ամիրխանյանին, Անդրանիկ Խաչիկի Ամիրխանյանին, Լիլիկ Սպարտակի Ղազազյանին, Ջուլիետա Խաչիկի Ամիրխանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 23052019-05-0047 տրված 2019 թվականի մայիսի 23-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Խաչիկ Անդրանիկի Ամիրխանյանին, Անդրանիկ Խաչիկի Ամիրխանյանին, Լիլիկ Սպարտակի Ղազազյանին, Ջուլիետա Խաչիկի Ամիրխանյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.5242 հա մակերեսով 05-001-1174-0130 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: