Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 562-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2023 թվականի N 562-Ա

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                       ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Քաղաքացի Մկրտիչ Հակոբի Սարգսյանը (անձնագիր՝ AV0499010 , ՀԾՀ՝ 3703650389, հաշվառված ՀՀ  Գեղարքունիքի մարզ,Գավառ համայնք,ք․ Գավառ, Սովխոզնիկների փող․ 4տ) հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2023 թվականի փետրվարի 27-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' ենթակետի հիմքով Գավառի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարների գանձման հարցի քննության նպատակով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

                                      ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՓԱՍՏԵՐԸ

Համաձայն ՀՀ ՀՔԲ-ի կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման ու գնահատման տվյալների, PAZ 672 մակնիշի 35 QD 775  պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Մկրտիչ Հակոբի Սարգսյանի սեփականությունը, ինչը ՀՀ Հարկային օրենսգրքվ հանդիսանում են հարկվող օբյեկտ:

Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 80650/ութսուն հազար վեց հարյուր հիսուն/ՀՀ դրամ, ինչը 2018-2022թթ. ժամանակահատվածում չի վճարվել, իսկ Մկրտիչ Հակոբի Սարգսյանի կողմից նշված ժամանակահատվածի գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է գույքահարկի համար տույժ՝ 25550/քսանհիգ հազար հինգ հարյուր հիսուն/ ՀՀ դրամի չափով:

2023 թվականի փետրվարի 27-ին «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' կետի հիմքով Գավառի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2023 թվականի մարտի 16-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ 27․02․2023թ. ծանուցում azdarar.am կայքում/ Մկրտիչ Հակոբի Սարգսյանը: ՎԵրջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին: 16․03․2023թ. վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Մկրտիչ Հակոբի Սարգսյանի բացակայությամբ:

                                          ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի՝փոխադրամիջոցի գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցիների համար սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 240-րդ հոդվածի՝փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք: Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 46-րդ հոդվածի՝ տեղական հարկերի գծով հարկային պարտավորությունների կատարում /մարում/ է համարվում Օրենսգրքին համապատասխան հաշվարկված վճարման ենթակահարկի, ինչպես նաև դրա գծով տույժերի և /կամ/ տուգանքների գումարների վճարումը համապատասխան հարկի գծով պարտավորությունը հաշվառող՝տեղական բյուջեի գանձապետական հաշվին:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի՝ կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման /հաշվառման/ վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի` համայնքի ղեկավարը որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը, ինչպես նաև տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ հարկային օրենսգրքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ

1.Մկրտիչ Հակոբի Սարգսյանից հօգուտ Գավառ համայնքի բյուջե գանձել ընդամենը  106 200/մեկ հարյուր վեց հազար երկու հարյուր/  ՀՀ դրամ որպես PAZ 672 մակնիշի 35 QD 775  պետհամարանիշի փոխադրամիջոցի գույքահարկերի գումար, ներառյալ տույժերը:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Գավառի համայնքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Գավառ համայնքի ղեկավարը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner