Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1016-A
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2022 թվականի N 1016-A

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՎԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ԱՆԻ ՌՈՒԴԻԿԻ ԽԱՆԴԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՆՈՐ ՄԻԱՎՈՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը և անշարժ գույքի սեփականատեր Անի Ռուդիկի Խանդանյանի /ծնված 26.10.1999թ./ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը, որոշում եմ 

1. Գավառ համայնքի 05-001-0386-0052 կադաստրային ծածկագրի՝ Անի Ռուդիկի Խանդանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժանումից առաջացած 0.07901 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքի Գավառ համայնք, Լևիկ Հարությունյան փողոց, թիվ 5 հասցեն թողնել անփոփոխ:
2. Գավառ համայնքի 05-001-0386-0052 կադաստրային ծածկագրի՝ Անի Ռուդիկի Խանդանյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժանումից առաջացած 0.05149 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, Լևիկ Հարությունյան փողոց, թիվ 5/1 հասցեն:
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner